Զորակոչվել է նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետի որդին

Այս ամառ պարտադիր զինվորական ծառայության է անցել նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի որդին:Այս մասին նշվում է  ադրբեջանական մամուլում:

Հատկանշական է, որ Գուլիևի որդին՝ Մեհեմմեդը ծառայության է անցել հոր գլխավորած կառույցի՝ ՊՍԾ-ի Ադրբեջանի հարավային հատվածում տեղակայված զորամասերից մեկում (ենթադրաբար՝ Լենքորան):

Հիշեցնենք, որ երեկ էլ եղել էր նախագահ Ալիևի որդու երդմնակալության արարողությունը, ով ծառայության էր անցել Ադրբեջանի պետանվտանգության ծառայության Բաքվի մերձակայքում տեղակայված զորամասում:

Ինչպես Հեյդարը, այդպես էլ Մեհեմմեդը ավարտել են համալսարանի բակալավրիատը, ապա նոր անցել ծառայության:

Նշենք, որ ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտի ծառայության փաստը դիսկուրսներ էր առաջացրել Ադրբեջանում, և շատերի մոտ հարց էր առաջանում, թե ինչու իրենց ղեկավարի կամ ղեկավարության որդիները չեն ծառայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *