Սեպտեմբերի 17-ին Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայում վարժանքներ են անցկացնում, որի ընթացքում ուսումնական տագնապից հետո ստուգել են մարտական պատրաստվածությունը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության պետ, գնդապետ Վադիմ Աստաֆևին:
Նշվում է, որ ստուգմանը ներգրավել են ռազմաբազայի բոլոր միավորումները և զորամասերը: Վարժանքների արդյունքում գնահատվելու են հետախուզա-հարվածային առաջադրանքների կատարման հմտությունները, ինչպես նաև շարժվող կառավարման կետերի պաշտպանության և քողարկման ապահովումը:
Վարժանքները կավարտվեն «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում, ուր կհասնեն երթով:
Նանե Պետրոսյան