Ռուսական ինքնաթիռը խոցվել է սիրիական Ս-200-ով, Ռուսաստանը մեղադրում է Իսրայելին

Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերը կորցրել է ռադիոէլեկտրոնային համալիր հետախուզության Իլ-20 ինքնաթիռ։ Վարկածները տարբեր էին, ինքնաթիռը անզգուշությամբ խոցել է Սիրիայի կառավարական ՀՕՊ-ը, Ֆրանսիան, Իսրայելը։ Ռուսաստանը սակայն հաստատում է, որինքնաթիռը խոցվել է սիրիական Ս-200 ՀՕՊ համակարգով։ Սակայն դրա հետ մեկտեղ իսրայելական կործանիչները դիտավորյալ ստեղծել են վտանգավոր դրություն՝ «պատսպարվելով» ռուսական ինքնաթիռով։

«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Իսրայելի գործողությունները որակում է  թշնամական և սադրիչ և իրեն իրավունք է վերապահում ադեկվատ պատասխան գործողություններ ձեռնարկել։

Նշենք, որ Ս-200-ի հրթիռը ունի ինքնաուղղորդվող գլխիկ, իսկ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է, որ Իլ-20-ի մակերեսը ավելի «երևացող» է հրթիռի համար քան F-16-ինը։ Թիրախը եղել է հենց իսրայելական F-16-ը։

[Լրացում] Իսրայելը պատասխանատվությունը դրել է Ասադի իշխանության վրա, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել ռուսական կողմին տրամադրել դեպքի հետ կապված ինֆորմացիա:

Սիրիայում Ռուսաստանի զինուժի «Հմեյմիմ» ավիաբազայի հրամանատարությունը սեպտեմբերի 17-ի երեկոյան կորցրել է կապը ՌԴ ԶՈւ ռազմաօդային ուժերի Իլ-20 ինքնաթիռի հետ` Միջերկրական ծովում՝ Սիրիայի ափից 35 կմ հեռավարության վրա։ Ինքնաթիռում եղել է 15 հոգի, նրանք զոհվել են։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Իլ-20․ Լուսանկարը՝ arms-expo.ru

Իլ-20․ Լուսանկարը՝ arms-expo.ru

Ռուսական կողմը հայտնում է, որ Իլ-20-ի՝ ռադարի հետ կապը կորել է 4 միավոր իսրայելական Ֆ-16 ինքնաթիռի՝ Լաթաքիայում թռիչքի ժամանակ։ Իսրայելը հրաժարվել է մեկնաբանել լուրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Բացի այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այդ պահին ռուսական համակարգերը ֆիքել են նաև Ֆրանսիայի ՌԾՈւ Auvergne ֆրեգատից հրթիռների արձակում։ Ֆրանսիայի զինված ուժերի խոսնակը հերքել է իրենց առնչությունը սրա հետ, փոխանցում է France 24 հեռուստաընկերության կայքը։

BBC գործակալությունը հայտնում է, որ Միացյալ Նագանգների Պենտագոնի խոսնակը իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կապ չունի միջադեպի հետ։

Նշենք, որ Արևմտյան լրատվամիջոցները գրում էին, որ ինքնաթիռը խոցել է Սիրիայի կառավարական ուժերի հակաօդային պաշտպանությունը, պատահմամբ։

Սիրիայի պետական SANA գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Սիրիայի կառավարական ՀՕՊ-ը Լաթաքիայում ետ են մղել հրթիռային գրոհը։ Հրթիռներն արձակվել են ծովից. տեսանյութը՝ ստորև․

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *