Daily Archives: Սեպտեմբեր 18, 2018

[Թարմացում] «Հայկական գնդակից» սպանվել է թշնամու զինծառայող․ ԶԼՄ-ի փոխանցմամբ կա ևս 1 սպանված և վիրավոր

Սեպտեմբերի 18-ին մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևը (İbrahim Ceyhun oğlu Allahverdiyev) Սեպտեմբեր 18, 2018 20:36 | RAZM.INFO - Սեպտեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ Ֆիզուլիի ուղղությամբ երեք օր առաջ «հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Գյանջայի Քապազ շրջանի բնակիչ, 1999թ․ ծնված Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևը (İbrahim Ceyhun oğlu Allahverdiyev)։ Continue reading

Զորավարժություններ են մեկնարկել նաև Նախիջևանում

Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները մեկնում են զորավարժության անցկացման շրջան Սեպտեմբեր 18, 2018 19:47 | RAZM.INFO - Սեպտեմբերի 18-ից վարժանքներ են մեկնարկել նաև Նախիջևանի առանձին համազորային բանակում: Ի տարբերություն Ադրբեջանում զուգահեռ ընթացող զորավարժության՝ այստեղ այն կրում է «պաշտպանողական բնույթ»: Continue reading

Ինչ են «պայմանավորվել» Էրդողանն ու Պուտինը սիրիական Իդլիբի շուրջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Սեպտեմբեր 18, 2018 18:24 | RAZM.INFO - Սեպտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքային այցով Սոչիում էր, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկեցին իրավիճակը Սիրիայի Իդլիբ նահանգում։ Continue reading

«Պատիվ ունեմ»-ով ծառայելու պայմանագիր է կնքել ավելի քան 240 զորակոչիկ

Կուրսանտները նշում են Վազգեն Սարգսյանի 55-ամյակը Սեպտեմբեր 18, 2018 13:19 | RAZM.INFO - «Պատիվ ունեմ» ծրագրով այս պահին պայմանագիր է կնքել ավելի քան 240 ուսանող։ Սակայն ասել, որ այդքանն էլ մնալու են ծրագրում, ճիշտ չի լինի, որովհետևընթացքում թիվը կարող է պակասել՝ պայմանավորված որոշ ուսանողների՝ բուհից դուրս մնալով,  այլ խնդիրներով։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնեց ՀՀ ԶՈւ գնդապետ Սուջյանը։  Continue reading

Տիգրան Փարվանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Տիգրան Փարվանյան․ © Sputnik / Asatur Yesayants Սեպտեմբեր 18, 2018 12:45 | RAZM.INFO - Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայորը Հայաստանի Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ Continue reading

Օնիկ Գասպարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով

Օնիկ Գասպարյան Սեպտեմբեր 18, 2018 12:26 | RAZM.INFO - Հայաստանի անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ ԶՈւ ԳՇ պետի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։  Continue reading

Ռուսական ինքնաթիռը խոցվել է սիրիական Ս-200-ով, Ռուսաստանը մեղադրում է Իսրայելին

Իլ-20․ Լուսանկարը՝ arms-expo.ru Սեպտեմբեր 18, 2018 11:47 | RAZM.INFO - Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերը կորցրել է ռադիոէլեկտրոնային համալիր հետախուզության Իլ-20 ինքնաթիռ։ Վարկածները տարբեր էին, ինքնաթիռը անզգուշությամբ խոցել է Սիրիայի կառավարական ՀՕՊ-ը, Ֆրանսիան, Իսրայելը։ Ռուսաստանը սակայն հաստատում է, որինքնաթիռը խոցվել է սիրիական Ս-200 ՀՕՊ համակարգով։ Սակայն դրա հետ մեկտեղ իսրայելական կործանիչները դիտավորյալ ստեղծել են վտանգավոր դրություն՝ «պատսպարվելով» ռուսական ինքնաթիռով։ Continue reading