Հայաստանի անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ ԶՈւ ԳՇ պետի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։
Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։
Նշենք, որ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը շնորհվում է պետական, հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության, հայրենիքի պաշտպանության, ազգային անվտանգության, ինչպես նաև հումանիտար բնագավառներում նշանակալի նվաճումների և մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանն ունի երկու աստիճան, բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է։
Կենսագրությունը ՊՆ կայքից.
Օնիկ Գասպարյան – գեներալ-մայոր. ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2016 թվականի հուլիսի 7-ին, իսկ 2017-ի հունիսի 15-ին՝ առաջին տեղակալի պաշտոնում:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1993 – 2007թթ. – Զբաղեցրել է գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի, մի շարք զորամասերի հրամանատարի պաշտոնները:
2001– 2005թթ. – Զբաղեցրել է զորամասերից մեկի հրամանատարի պաշտոնը:
2005– 2007թթ. – Զբաղեցրել է մեկ այլ զորամասի հրամանատարի պաշտոնը:
2007 – 2008թթ. – Զբաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
2010 – 2012թթ. – Զբաղեցրել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
2012թ. ապրիլի 11 – ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին:
2015թ. հունվարի 21 – ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
2016թ. հուլիսի 7 – ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:
2017թ. հունիսի 15 – ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1976 – 1985թթ. – Սովորել է Իջևանի N5 միջնակարգ դպրոցում:
1985 – 1986թթ. – Սովորել և ավարտել է ք.Երևանի N147 միջնակարգ դպրոցը:
1996 – 1997թթ. – Սովորել և ավարտել է ՌԴ ՊՆ «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները մոտոհրաձգային գնդի հրամանատարի մասնագիտությամբ:
1998 –2001թթ. – Սովորել և «ոսկե» մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան:
2008 – 2010թթ. – Սովորել և գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1988 –1990թթ. – Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում որպես պարտադիր ժամկետային զինծառայող:
1990 –1993թթ. – Մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը Իջևանի Սարոյի ջոկատի կազմում:
1993 – 1998թթ. – Ծառայել է զորամասում զբաղեցնելով գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի օգնականի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնները:
1994թ. –Մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է:
Պարգևներ
- ՀՀ զինված ուժերի «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ
- «Մարտական ծառայության» մեդալ
- ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ
- ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալ
- ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալ
- ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալ
- ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալ
- ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ
- ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ
- ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» IV աստիճանի մեդալ
- «Արիության» մեդալ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի մեդալ
2 responses to “Օնիկ Գասպարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով”