Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայորը Հայաստանի Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի երկու աստիճան`1-ին աստիճանի մեդալ և 2-րդ աստիճանի մեդալ: 2-րդ աստիճանի մեդալ նույնպես ունի գեներալ-մայորը։ Մեդալի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է։
Տիգրան Փարվանյանը ծնվել է 1967 թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ Ապարան քաղաքում:
Կրթություն
1985 թ. ավարտել է ՀՀ Ապարան քաղաքի № 1 միջնակարգ դպրոցը:
1985-1989 թթ. սովորել և ավարտել է Օրջոնիկիձեի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը:
Աշխատանք
1989-1992 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1992-1994 թթ. ակտիվ մասնակցություն է ունեցել մարտական գործողություններին:
1995 թ. նշանակվել է ՀՀ ՊՆ N զ/մ շտաբի պետի տեղակալ, այնուհետև` հրամանատարի տեղակալ:
1996 թ. հունիսին նշանակվել է ՀՀ ՊՆ N զ/մ-ի առաջին մոտոհրաձըգային գումարտակի հրամանատար:
1998 – 2001 թթ. ընդունվել և ավարտել է ՌԴ ՊՆ Ֆրունզեի անվան ռազմական համազորային ակադեմիան:
2001 թ. օգոստոսից նշանակվել է ՀՀ ՊՆ N զ/մ-ի հրամանատարի տեղակալ:
2003 թ. սեպտեմբերից առաջխաղացման կարգով նշանակվել է ՀՀ ՊՆ 70179 զ/մ-ի հրամանատար:
2009 թ. մայիսից նշանակվել է ՀՀ ՊՆ N զ/մ-ի հրամանատար:
2009 թ. փետրվարից առաջխաղացման կարգով նշանակվել է ՀՀ ՊՆ 27527 զ/մ-ի հրամանատարի տեղակալ:
2009 թ. հոկտեմբերից նշանակվել է ՀՀ ՊՆ N զ/մ-ի շտաբի պետ, հրամանատարի տեղակալ:
2013 թ. մարտից առաջխաղացման կարգով նշանակվել է ՀՀ ՊՆ 1-ին ԲԿ հրամանատար:
2018 թ. փետրվարին առաջխաղացման կարգով նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար:
Պարգևատրումներ
Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Մարտական ծառայության» պետական և մի շարք գերատեսչական մեդալներով:
Այլ
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Կենսագրությունը՝ iravaban.net կայքից։