Մահացել է Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող

Սեպտեմբերի 13-ին անհայտ պայմաններում մահացել է Ադրբեջանի Բեյլագանի զորամասերից մեկի Պետական սահմանապահ ծառայության զինծառայող Հյուսեյն Ֆեխրեդդին օղլու Գուրբանովը (Hüseyn Fəxrəddin oğlu Qurbanov)։ 

Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan լրատվակայքը։

Ըստ աղբյուրի՝ զինծառայողի դին իր բնակավայր Խաչմազ են տարել սեպտեմբերի 14-ին։ Դեռևս տեղեկություն չկա այն մասին, թե ինչից է մահացել Գուրբանովը։

Սեպտեմբերի 13-ին մահացած ՊՍԾ զինծառայող Հյուսեյն Ֆեխրեդդին օղլու Գուրբանովը (Hüseyn Fəxrəddin oğlu Qurbanov)։

Սեպտեմբերի 13-ին մահացած ՊՍԾ զինծառայող Հյուսեյն Ֆեխրեդդին օղլու Գուրբանովը (Hüseyn Fəxrəddin oğlu Qurbanov)։

Լրատվակայքի անանուն աղբյուրը ասել է, որ դիակը բերելիս ասել են, թե ինքնասպան է եղել՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի պատճառով․

․․․Ուրիշ բաներ ասողներ էլ կան։ Ասում են նաև, որ ուրիշն է սպանել, բայց ինքնասպանության անվան տակ թաքցնում են։ Նա 19 տարեկան էր։ ․․․ՊՍԾ-ում էր ծառայում։  Մահվան պատճառը ճշգրիտ չի հայտարարվել։ Սակայն զինվորները, ոստիկանությունը, ՏԻՄ ներկայացուցիչները, բոլորով հավաքվել եկել էին։ Այսօր թաղել են,- ասել է աղբյուրը։

Լրատվակայքը հայտնում է, որ փորձել է զինծառայողի մահվան մասին տվյալներ ստանալ Խաչմազի շրջանի քաղաքապետարանից և ՏԻՄ-ից, սակայն երկու տեղում էլ ասել են, որ տեղեկություն միայն ՊՍԾ-ն կարող է տալ։ Իսկ ՊՍԾ-ում լրատվակայքին հայտնել են, որ չեն կարող որևէ հայտարարություն տալ։

Նշենք, որ ադրբեջանական պաշտոնական որևէ աղբյուր այս մասին դեռևս չի հայտնել։

Հավելենք, որ բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ․ մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 27 զինծառայողի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *