Daily Archives: Նոյեմբեր 2, 2017

Թարմացում. Թուրք-քրդական բախումներում սպանվել է 8 ուժային

PKK-ի զինյալների դեմ թուրք ուժայինների գործողությունները շարունակվում են. նոյեմբեր 2017թ. Նոյեմբեր 2, 2017 10:44 | RAZM.INFO - Նոյեմբերի 2-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում թուրք ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է 2 զինծառայող և 2 «գյուղական պահապան»: Թարմացում. Ավելի ուշ, թուրքական կողմը հայտնել է, որ ուժայինների կորուստների թիվը հասել է 8-ի:  Continue reading

Ադրբեջանում կանցկացվի կասպյան պետությունների փրկարարական զորավարժություն

Նոյեմբեր 2, 2017 10:04 | RAZM.INFO - Նոյեմբերի 2-4-ը Ադրբեջանի տարածքում կանցկացվի Կասպից ծովի պետությունների «Կասպից-2017» փրկարարական զորավարժություն. կներգրավվեն շուրջ 1500 հրշեջ, փրկարար, ավելի քան 30 միավոր տեխնիկա՝ բոլոր մերձկասպյան պետություններից:  Continue reading

Թուրքիայում «գյուլենականության» համար ձերբակալվել է ևս 24 գործող զինվորական

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ուժայինների ձերբակալություներ Նոյեմբեր 2, 2017 9:53 | RAZM.INFO - Հոկտեմբերի 31-ին Թուրքիայում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները Քոջաելի նահանգում ձերբակալել են ևս 24 գործող զինվորականի: Բացի այդ Քոջաելիի դատախազությունում ևս 3 զինծառայողի բերման ենթարկելու որոշում է ընդունվել:  Continue reading

Թուրքիան շարունակում է նոր ուժեր ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ

Թուրքական զրահատեխնիկայի նոր խմբաքանակ է ուղարկվել Սիրիա Նոյեմբեր 2, 2017 9:20 | RAZM.INFO - Նոյեմբերի 1-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զորատեսակների հրամանատարների ուղեկցությամբ այցելել էր Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգի ստորաբաժանումներ: Թուրքիան շարունակում է նույն նահանգից նոր ուժեր ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ:  Continue reading

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Դիարբեքիր և Հաթայ նահանգների ստորաբաժանումներ

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է Դիարբեքիր նահանգի ԶՈւ ստորաբաժանումներ Նոյեմբեր 2, 2017 9:19 | RAZM.INFO - Հակտեմբերի 31-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը այցելել է և ստուգումներ է անցկացրել երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի ԶՈւ ստորաբաժանումներում:  Continue reading