Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Դիարբեքիր և Հաթայ նահանգների ստորաբաժանումներ

Հակտեմբերի 31-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը այցելել է և ստուգումներ է անցկացրել երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի ԶՈւ ստորաբաժանումներում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է Դիարբեքիր նահանգի ԶՈւ ստորաբաժանումներ

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է Դիարբեքիր նահանգի ԶՈւ ստորաբաժանումներ

Աքարին ուղեկցում է նաև Թուրքիայի ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի հրամանատարներ, բանակի գեներալներ Յաշար Գյուլերը և Հասան Քյուչյուքաքյուզը: Դիարբեքիր քաղաքում տեղակայված ԶՈւ ստորաբաժանումներում ստուգումներ անցկացնելուց հետո, ԶՈւ հրամանատարությունը այցելել է նաև Դիարբեքիրի նահանգապետարան:

Թուրքական «Հաբերլեր» լրատվակայքի տվյալներով՝ Աքարը նաև այցելել է Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի ԶՈւ ստորաբաժանումներ:

Նշենք, որ Թուրքիայի զինուժը և ժանդարմերիայի ստորաբաժանումները հոկտեմբերի 26-28-ը Դիարբեքիրում նահանգի Սիլվան և Քուլփ գավառներում հերթական գործողություններ են իրականացրել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ: Նահանգի մյուս գավառներում ևս քրդերի դեմ գործողությունները շարունակվում են:

Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների միջև բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Դիարբեքիր նահանգը զինված բախումների ամենաակտիվ կենտրոններից և ամենաշատ վնաս կրած շրջաններից մեկն է:

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *