Monthly Archives: Հոկտեմբեր 2014

Վրաստանի խորհրդարանը զրկել է անվտանգության խորհրդին մի շարք իրավասություններից

Վրաստանի խորհրդարանը Քութայիսում Հոկտեմբեր 31, 2014 21:28 | RAZM.INFO - Հոկտեմբերի 30-ին Վրաստանի խորհրդարանում երրորդ ընթերցմամբ վերջնականապես որոշվեց փոփոխություն մտցնել «Ազգային անվտանգության խորհրդի մասին» օրենքում, ըստ որի՝ Վրաստանի նախագահի ղեկավարած խորհուրդը զրկվում է մի շարք իրավասություններից։ Continue reading

Աբխազիայում փոխվել է անվտանգության խորհրդի քարտուղարը

Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Մուհամմեդ Կիլբան Հոկտեմբեր 31, 2014 20:04 | RAZM.INFO - Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Մուհամմեդ Կիլբան։ Հոկտեմբերի 28-ին այդ պաշտոնում նրան նշանակելու հրաման է տվել Աբխազիայի ինքնավար հանրապետության նախագահ Ռաուլ Խոջիմբան։ Նախկինում այդ պաշտոնում էր Աֆթանդիլ Գարցկիան։ Continue reading

ՆԱՏՕ-ն հրապարակել է Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի ներածությունը

Հոկտեմբեր 31, 2014 19:43 | RAZM.INFO - Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Վրաստանին տրվեց համագործակցության նոր փաթեթ, որի բովանդակությունը, սակայն, հասանելի չէր հասարակությանը։ Մոսկվայի կարծիքով այդ փաթեթը սպառնում է խախտել հավասարակշռությունը տարածաշրջանում, ինչին ի պատասխան Վրաստանի պաշտպանության նախարարը խոսեց փաթեթի որոշ մանրամասների մասին։ Continue reading

Ադրբեջանում «կալաշնիկովների» գործարանը 4 տարի միայն քարոզչություն է «արտադրել»

Որպես Ադրբեջանում արտադրված «Խազրի» ներկայացվող ավտոմատի նկարը Հոկտեմբեր 31, 2014 19:30 | RAZM.INFO - 2014 թվականի սեպտեմբերին Բաքվում ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտ» պետական կոնցերնի գործադիր տնօրենի խորհրդական Էսեն Տոպոևը հայտարարեց, որ շուտով Ադրբեջանում կսկսվի ԱԿ-74Մ ավտոմատների սերիական արտադրությունը Continue reading

ՆԱՏՕ-ի օրեր Ադրբեջանում. ներկա կլինեն ռազմական դաշինքի բարձրաստիճան զինվորականներ

ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը Բրյուսելում Հոկտեմբեր 31, 2014 16:37 | RAZM.INFO - Ադրբեջանի ռազմաուսումնական կենտրոններում գալիք շաբաթվա ընթացքում կանցկացվեն ՆԱՏՕ-ի օրեր, որոնց կմասնակցեն նաև Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ներկայացուցիչները։ Continue reading

ՀՀ զինված ուժերը գրիպի դեմ պատվաստանյութ կստանան

ՀՀ կառավարության նիստ. 30 հոկտեմբերի 2014 Հոկտեմբեր 31, 2014 13:22 | RAZM.INFO - Առողջապահության նախարարությունը որպես նվիրատվություն կստանա գրիպի դեմ պատվաստանյութ 60 հազար չափաբաժին, որը կտրամադրի ինչպես Հայաստանի զինված ուժերին, այնպես էլ բուժաշխատողներին, մանկատներին, ծերանոցներին և այլն: Continue reading

«Հալո Թրաստը» կավարտի Արցախում ԱՄՆ ֆինանսավորմամբ ականազերծման ծրագիրը

Ականազերծման աշխատանքների մոնիտորինգ Հոկտեմբեր 31, 2014 12:13 | RAZM.INFO - Բրիտանական «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպությունը 2015-ին կավարտի Արցախում ականազեծման ծրագիրը, որի համար ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 5 մլն ամերիկյան դոլար է տրամադրել: Continue reading

Վրաստանում ՊՆ և ԳՇ աշխատակիցների ձերբակալությունը վնասում է Իրակլի Ալասանիայի իմիջը

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա Հոկտեմբեր 30, 2014 20:13 | RAZM.INFO - Հոկտեմբերի 28-ին Վրաստանի պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայիս չորս և մեկ նախկին աշխատակից ձերբակալվել են մոտ 2,3 մլն ԱՄՆ դոլար յուրացնելու մեղադրանքով: Հոկտեմբերի 30-ին դատարանի դռնփակ նիստում որոշվել է խափանման միջոց ընտրել կալանքը։ Continue reading

Ռուսաստանն ավարտել է ԱՄՆ-ի միջոցներով Աֆղանստանին ուղղաթիռներ տրամադրելը

Ռուսաստանում Ան-120 բեռնատար ինքնաթիռ են բարձրացնում Աֆղանստանի համար նախատեսված Մի-17Վ-5 բեռնատար ուղղաթիռը Հոկտեմբեր 30, 2014 19:57 | RAZM.INFO - Ռուսաստանի ու ԱՄՆ-ի գործարքը, որով ռուսաստանյան կողմը սեփական արտադրության Մի-17Վ-5 ուղղաթիռներ էր տրամադրում Աֆղանստանի զինված ուժերին, հասցվել է ավարտին: Continue reading

Պաշտոնական այցով Բաքու է ժամանելու թուրքական ժանդարմերիայի հրամանատարը

Ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Աբդուլլահ Աթայ Հոկտեմբեր 30, 2014 18:28 | RAZM.INFO - Հայտնի է դարձել Ադրբեջան այցելող թուրք բարձրաստիճան ևս մեկ զինվորականի գլխավորած պատվիրակության այցի մասին։ 2014-ի նոյեմբերի 11-ից 14-ը Բաքու է ժամանելու Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության պետ, բանակի գեներալ Աբդուլլահ Աթայը։ Continue reading