Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Մուհամմեդ Կիլբան։ Հոկտեմբերի 28-ին այդ պաշտոնում նրան նշանակելու հրաման է տվել Աբխազիայի ինքնավար հանրապետության նախագահ Ռաուլ Խոջիմբան։ Նախկինում այդ պաշտոնում էր Աֆթանդիլ Գարցկիան։
Այս մասին հայտնում է հյուսիսկովկասյան RIA KCHR կայքը։
Հավելենք, որ 1992-1993թթ վրաց-աբխազական պատերազմի ժամանակ Կիլբան Չերքեզիայից որպես կամավոր Աբխազիա է եկել՝ ղեկավարելով Կարաչայ-Չերքեզիայից ժամանած այլ կամավորների։ Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած արիության համար նրան շնորհվել է Աբխազիայի հերոս կոչումը։