Author Archives: Սոնա Խաչատրյան

Ադրբեջանցի զինվորականը խեղդվել է Ալ լճերում

Հունիս 17, 2021 17:00 | RAZM.INFO -

Հունիսի 17-ին Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանում Ալ լճերում լողալիս խեղդվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող կապիտան Ֆարզալիև Իլհամ Ալլահվերդի օղլուն (Fərzəliyev İlham Allahverdi oğlu)։

Continue reading

Արցախի օկուպացված տարածքում ավտովթարից ադրբեջանցի սահմանապահներ են մահացել

Հունիս 17, 2021 13:09 | RAZM.INFO -

Հունիսի 16-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում «ՄԱԶ» մակնիշի բեռնատարի վթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) երկու զինծառայող։

Continue reading

Հունիսի 15-ին Ադրբեջան է այցելելու Պակիստանի ՌՕՈւ պատվիրակությունը

Հունիս 14, 2021 15:13 | RAZM.INFO -

Հունիսի 15-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանելու Պակիստանի ռազմաօդային ուժերի ավիացիայի փոխմարշալ Թարըք Զիյայի գլխավորած պատվիրակությունը։

Continue reading

Թուրքիան 2020 թ. Սաուդյան Արաբիային ԱԹՍ-ներ է մատակարարել

Թուրքական արտադրության «Բայրաքթար» փոքր հետախուզական ԱԹՍ Հունիս 10, 2021 18:22 | RAZM.INFO -

Ըստ ՄԱԿ–ի սովորական սպառազինության ռեգիստրի հրապարակած զեկույցի՝ 2020 թվականին Թուրքիան Սաուդյան Արաբիա է արտահանել 3 միավոր անօդաչու թռչող սարք։

Continue reading

Հանդիպել են Ադրբեջանի ու Պակիստանի ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետերը

Հունիս 9, 2021 16:51 | RAZM.INFO -

Հունիսի 9-ին Բաքվում կայացել է Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Այազ Հասանովի հանդիպումը Պակիստանի ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ գեներալ-մայոր Նուման Զաքարիայի գլխավորած պատվիրակության հետ։

Continue reading

Ադրբեջանի ՌԾՈւ պատվիրակությունը մեկնել է Պակիստան

Հունիս 7, 2021 17:23 | RAZM.INFO -

Հունիսի 7-ին Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Սյուբհան Բաքիրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Պակիստան։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների ռազմածովայի ուժերի միջև համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։

Continue reading

Լատվիայի ՊՆ ղեկավարն այցելել է թուրքական ԱԹՍ-ներ արտադրող ընկերություն

Հունիս 7, 2021 16:05 | RAZM.INFO -

Հունիսի 7-ին Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը Թուրքիայում այցելել է անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar Savunma ռազմարդյունաբերական ընկերության գիտահետազոտական և արտադրական կենտրոն։

Continue reading

Թուրքիայի զինված ուժերը 3 կորուստ ունի․ ՊՆ

Հունիս 4, 2021 14:09 | RAZM.INFO -

Հունիսի 3-ին Սիրիայի Աֆրին շրջանում սպանվել է Թուրքիայի Զինված ուժերի զինառայող, մասնագիտացված սերժանտ Շահին Սարըլմազը (Şahin Sarılmaz), իսկ Թուրքիայի Հաթայ շրջանում զինվորականներ տեղափոխող բեռնատարի վթարի հետևանքով մահացել են մասնագիտացված սերժանտներ Նեջաթի Յաթքաքը (Necati Yatkak) և Հալիթ Ալթունը (Halit Altun)։

Continue reading

Ադրբեջանում մահացել է վերջին պատերազմի մասնակից ավագ ենթասպա

Մայիս 24, 2021 13:25 | RAZM.INFO -

Մայիսի 23-ին առողջական խնդիրների պատճառով մահացել է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող ավագ ենթասպա Աղաև Էլման Աղամալը օղլուն (Ağayev Elman Ağamalı oğlu), ով Արցախյան վերջին պատերազմի մասնակից էր։

Continue reading

Լեհաստանը Թուրքիայից 24 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ է գնելու․ ՊՆ

Բայրաքթար Լեհաստան Մայիս 22, 2021 19:25 | RAZM.INFO -

Լեհաստանը Թուրքիայից գնելու է Bayraktar TB2 տեսակի 24 միավոր ​​անօդաչու թռչող սարք․ չորս հավաքածուներից առաջինը՝ 6 միավորը, լեհական բանակը կստանա 2022 թվականին։ Bayraktar TB2-ները զինված կլինեն հակատանկային հրթիռներով։ Դրանց գնման համաձայնագիրը ստորագրվելու է հաջորդ երեքշաբթի՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում։

Continue reading