Թուրքիայի զինված ուժերը 3 կորուստ ունի․ ՊՆ

Հունիսի 3-ին Սիրիայի Աֆրին շրջանում սպանվել է Թուրքիայի Զինված ուժերի զինառայող, մասնագիտացված սերժանտ Շահին Սարըլմազը (Şahin Sarılmaz), իսկ Թուրքիայի Հաթայ շրջանում զինվորականներ տեղափոխող բեռնատարի վթարի հետևանքով մահացել են մասնագիտացված սերժանտներ Նեջաթի Յաթքաքը (Necati Yatkak) և Հալիթ Ալթունը (Halit Altun)։

Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի Աֆրին շրջան էին ներխուժել 2018 թ. հունվարի 20-ին՝ քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը (թրք.՝ Zeytin dalı harekâtı) իրկանացնելու նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *