Թուրքիայի Քոնյա նահանգի դատախազությունը հուլիսի 15-ին Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցած զինված ուժերի 73 օդաչուի նկատմամբ ձերբակալելու որոշում է կայացրել: Օդաչունիերից 71-ը լեյտենանտ են: Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Նրանք մեղադրվում են երկրի սահմանադրական օրենքները խախտելու, կառավարությանը չենթարկվելու և այլնի համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է տապալվել, ինչից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածներում:
- Թուրքիայում մոտ 7000 ոստիկան շրջափակել են «Ինջիրլիք» ռազմաբազան:
- Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ԶՈւ-ում նոր զինվորականներ են նշանակվել բարձր պաշտոնների
- Չստացված հեղաշրջումից հետո Թուրքիայում վերադասավորում են ուժային կառույցները
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է ԶՈւ 8651 զինծառայող
- Թուրքիայի ԶՈւ գեներալակազմի 1/3-ը կալանավորվել է հեղաշրջման փորձի համար
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո շուրջ 300 սպանված, 1500 վիրավոր
- Հեղաշրջման փորձ Թուրքիայում․ իշխանության ուժերը հայտնում են, որ այն ճնշվել է
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձում գլխավոր դերում ժանդարմերիան է
Pingback: Թուրքիայի զինված ուժերից ժամանակավորապես հեռացվել է ևս 260 զինծառայող | Ռազմ.info