Սենոր Հասրաթյան. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ապատեղեկատվություն է»

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Razm.info-ի հետ զրույցում հայտնեց, որ շփման գծում հայկական կողմի դիվերսիոն փորձի վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: 

Համաձայն Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ հոկտեմբերի 26-ի երեկոյան «հայկական ստորաբաժանումները շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, բայց հաջողություն չեն ունեցել և, կորուստներ տալով, վերադարձել են իրենց ելման դիրք»:

«Դա Ադրբեջանի պրոպագանդային հերթական ապատեղեկատվությունն է: Ադրբեջանը սովոր է հրադադարի պահպանման ռեժիմը խախտել և մեղքը բարդել դիմացինի վրա», — Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց Հասրաթյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը:

One response to “Սենոր Հասրաթյան. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ապատեղեկատվություն է»

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *