Հոկտեմբերի 28-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի ժանդարմերիայի հրամանատարությունից ժամանակավորապես հեռացվել է 153 զինծառայող, ևս 112-ը հեռացվել է առափնյա անվտանգության հրամանատարությունից: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Համաձայն աղբյուրի՝ ժանդարմերիայից հեռացված զինծառայողներից 42-ը սպա են, 56-ը ենթասպան, 30-ը սերժանտ, 17-ը էֆրեյտոր և այլն, իսկ առափնյա անվտանգությունից հեռացված զինծառայողներից 52-ը սպա են, 58-ը ենթասպա և այլն:
Հոկտեմբերի 27-ին հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Քոնյա նահանգի դատախազությունը հուլիսի 15-ին Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցած զինված ուժերի 73 օդաչուի նկատմամբ ձերբակալելու որոշում է կայացրել:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո որոշում է ընդունվել երկրի ժանդարմերիայի և առափնյա անվտանգության հրամանատարությունները դնել ներքին գործերի նախարարության վերահսկողության ներքո: Այդ մասին հրամանագիրը հրապարակվել է հուլիսի 28-ին:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է տապալվել, ինչից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ:
Pingback: Թուրքիայի ժանդարմերիայի անձնակազմից հեռացվել է 1200 մարդ | Ռազմ.info