Օգոստոսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի պետդումայում ներկայացրել է Սիրիայի տարածքում ՌԴ զինված ուժերի ավիախումբ տեղակայելու մասին Սիրիայի և Ռուսաստանի միջև 2015-ի օգոստոսի 26-ին կնքված պայամանագիրը վավերացնելու մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է ՌԴ պետդումայի մամուլի ծառայությունը:
Համաձայն պայամագրի՝ ՌԴ ԶՈւ ավիախումբը Սիրիայի տարածքում տեղեկայվում է սիրիական կողմի խնդրանքով: Սիրիան թույլ է տալիս, որ ՌԴ ավիախումբը անորոշ ժամկետով շարունակի տեղեկայվել երկրի հյուսիսային Լաթաքիա նահանգում տեղեկայված «Հմեյմիմ» ռազմաբազայում և շահագործման է հանձնում անհրաժեշտ ենթակառուցվածքները և տարածքը:
Ռուսաստանյան կողմը՝ սիրիական կողմի համաձայնությամբ, որոշելու է ռազամաբազայում տեղեկայվելիք ինքնաթիռների, զենքի ու զինտեխնիկայի թիվը և տեսակները, ինչպես նաև անձնակազմի թվաքանակ: Ռուսաստանյան զինուժը ազատվում է բոլոր տեսակի հարկատեսակներից, իսկ ավիաբազան առհասարակ ՌԴ-ին փոխանցվում է անհատույց:
Պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով, ժամանակավորապես գործածվում է ստորագրման օրվանից՝ 2015-ի օգոստոսից, սակայն ուժւի մեջ է մտնելու երկու երկրներում համապատասխան գործընթացներն անցնելուց և դիվանագիտական խողովակներով միմյանց դրա մասին հայտնելուց հետո:
Նշենք, որ դեռևս հուլիսի 28-ին ՌԴ կառավարությունը որոշում էր ներկայացրել երկրի նախագահին Սիրիայի տարածքում ավիախումբ տեղեկայելու մասին պայմանգիրը վավերացնելու մասին:
Նշենք, որ 2016-ի մարտի 15-ին Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ինքնաթիռների մի մասը, այդ թվում` Սու-34 ճակատային ռմբակոծիչներ, Տու-154 և Իլ-76 ուղևորատար, բեռնափոխադրող ինքնաթիռների առաջնորդությամբ դուրս են եկել Սիրիայի տարածքից և վերադարձել իրենց մշտական տեղակայման վայրեր՝ Ռուսաստան:
Հիշեցնենք, որ Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում մինչև այդ տեղակայված էին ռուսաստանյան օդատիեզերական ուժերի Սու-25ՍՄ գրոհիչներ, Սու-24Մ և Սու-34 ռմբակոծիչներ, Սու-27ՍՄ և Սու-30ՍՄ կործանիչներ, Մի-24 հարվածային, ինչպես նաև Մի-8 բեռնատար բազմանպատակային ուղղաթիռներ: Ներկայումս ավիաբազայում կան ՌԴ ԶՈւ որոշ քանակությամբ ինքնաթիռներ և ուղղաթիռներ:
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների ու ապստամբների դիրքերին: Դեկտեմբերի 11-ին ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստին ներկայացվել է Սիրիայում ռուսաստանյան ստորաբաժանումների` 2015-ի սեպտեմբերի 30-ից մինչ դեկտեմբեր իրականացրած գործողությունների ամփոփումը:
Սեպտեմբերին ռուսաստանյան ավիախմբի տեղակայումը Սիրիայում իրականացվել է պայմանագրի՝ ստորագրման օրվանից ժամանակավորապես ուժի մեջ մտնելու հոդվածի համաձայն: Սակայն պայմանագրի հաստատումից հետո Ռուսաստանը Սիրիայում ավիաբազա կստանա, ինչը արդեն իսկ վերջինիս հիմք է տալիս անորոշ ժամկետով Սիրիայում ավիախումբ պահել:
Pingback: Ռուսաստանը կընդլայնի և կարդիականացնի «Հմեյմիմ» ավիաբազան | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 6-13 օգոստոսի, 2016 | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանը անորոշ ժամկետով և անհատույց սկզբունքներով ավիախումբ կտեղակայի Սիրիայում | Ռազմ.info
Pingback: Պուտինը վավերացրել է Սիրիայում ավիախումբ տեղակայելու մասին պայմանագիրը | Ռազմ.info