Ռուսաստանի ԶՈւ գործողությունները Սիրիայում, ամփոփում. ՌԴ ՊՆ

Դեկտեմբերի 11-ին ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստին ներկայացվել է Սիրիայում ռուսաստանյան ստորաբաժանումների` 2015-ի սեպտեմբերի 30-ից մինչ օրս իրականացրած գործողությունների ամփոփումը: Ամփոփումը տեղ է գտել ՌԴ ՊՆ կայքում:

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչը Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում

ՌԴ ԶՈւ ՍՈւ-30ՍՄ կործանիչը Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի կառավարության միջնորդությամբ կետային ավիահարվածներ է հասցնում այդ երկրում «Իսլամական պետություն», ինչպես նաև մի շարք այլ ահաբեկչական խմբավորումների դիրքերին: Գործողություններին ներգրավված են ՌԴ ԶՈւ հեռահար, օպերատիվ-մարտավարական ավիացիան, նավեր և սուզանավեր:

Առաջին անգամ ՌԴ ԶՈւ-ն օգտագործել է ռազմաօդային և ծովային բազաներում տեղակայված մինչև 1500 կմ հեռահարությամբ թևավոր հրթիռներ: Ռազմական ավիացիան իրականացրել է շուրջ 4 հազար մարտական թռիչք, ոչնչացրել ավելի քան 8 հազար ահաբեկչական օբյեկտ:

Հոկտեմբերի 7-ից ՌԴ ԶՈւ-ն սկսել էր Կասպյան նավատորմիղի նավերից թևավոր հրթիռներ արձակել Սիրիայում ԻՊ դիրքերին, որոնք մինչև նշանակետին հասնելը անցնում են Իրանի և Իրաքի օդային սահմաններով՝ հատելով 1500 կմ հեռավորություն։ Մանրամասները կարող եք կարդալ Ռազմինֆոյի համապատասխան հոդվածում։

ՌԴ ԶՈւ հրթիռային հարվածները ԻՊ դիրքերին Կսապից ծովից։

One response to “Ռուսաստանի ԶՈւ գործողությունները Սիրիայում, ամփոփում. ՌԴ ՊՆ

  1. Pingback: Ռուսաստանը քննարկում է Սիրիայում ավիախումբ տեղակայելու համաձայնագիրը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *