Սաուդյան Արաբիան մտադիր է ԱՄՆ-ից 153 միավոր M1A2 Abrams տանկ գնել

Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն մտադիր են սպառազինության մատակարարման շուրջ 1,15 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր ստորագրել, որի հիմնական մասով Միացյալ Նահանգերը Սաուդյան Արաբիային պատրաստվում են վաճառել շուրջ 153 միավոր M1A2 Abrams տանկ: Այս մասին օգոստոսի 8-ին հայտնում է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության կայքը։

ամերիկյան արտադրության M1A2 Abrams տանկ

ամերիկյան արտադրության M1A2 Abrams տանկ

Սաուդյան Արաբիային զենք վաճառելու առաջարկը նշված գործակալությունը օգոստոսի 8-ին ուղարկել է ԱՄՆ կոնգրեսի հաստատմանը: Սա նշանակում է, որ պայմանագիրը կարող է ուժի մեջ մտնել միայն կոնգրեսի կողմից հաստատվելուց հետո:

Սաուդներին վաճառվող 153 միավոր տանկերից 133-ը արդիականացվելու են մինչև սաուդյան բանակում առկա M1A2S Saudi Abrams տանկերի մակարդակի: 20-ը լրացնելուի են Սաուդյան Արաբիայի կորցրած տանկերի տեղը: Բացի այդ սաուդները նախատեսում են գնել նաև 20 միավոր М88А2 Hercules վերանորոգման և տարհանման մեքենա, տարբեր տեսակի հրաձգային զենքեր, ռազմամթերք և հանդերձավորում:

Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարին Եմենի շիայական հութիներն իշխանությունից հեռացրել էին երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին: Մարտի 24-ին Հադին ռազմական աջակցության խնդրանքով դիմել էր ՄԱԿ-ին: Սակայն չսպասելով ՄԱԿ ԱԽ համապատասխան որոշման՝ Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի արաբական 9 երկրներ մարտի 26-ին ռազմական գործողություններ էին սկսել Եմենում։

Սակայն մինչ օրս սաուդները Եմենում որևէ լուրջ հաջողություն չեն գրանցել, իսկ տեխնիկայի նման կորուստը խոսում է վերջիններիս բավականին ծանր դրության մասին:

One response to “Սաուդյան Արաբիան մտադիր է ԱՄՆ-ից 153 միավոր M1A2 Abrams տանկ գնել

  1. Pingback: ԱՄՆ Սենատը մերժել է Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը արգելող օրենքի նախագիծը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *