Ռազմաշաբաթ. Վրաստան. 8–14 նոյեմբերի, 2015

Վրաստանի պաշտպանության նախարարը Ճապոնիայում է • Վրաստանցի 3 սպա որպես դիտորդ մասնակցելու է Լիտվայում անցկացվող զորավարժություններին • Ամփոփվել են Վրաստանի «Դելտա» ռազմական գիտահետազոտական կենտրոնի աշխատանքները

Վրաստանի և Ճապոնիայի պաշտպանության նախարարները հուշագրի ստորագրման ժամանակ

Վրաստանի և Ճապոնիայի պաշտպանության նախարարները հուշագրի ստորագրման ժամանակ

• Նոյեմբերի 10-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին պաշտոնական առաջին այցով մեկնել է Ճապոնիա, որտեղ այդ երկրի պաշտպանության նախարար Գեն Նակատանիի հետ ստորագրել է երկու երկրների ՊՆ-ների միջև համագործակցության հուշագիր։

• Նոյեմբերի 9-ին Լիտվայում մեկնարկել են միանգամից 5 տեղական և միջազգային զորավարժություններ, որոնք շարունակվելու են մոտ 1 ամիս։ Զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցում են 2800 զինծառայող 11 երկրից: Վրաստանի Ազգային գվարդիայի շտաբի 3 սպա զորավարժությանը մասնակցում է որպես դիտորդ։

• Նոյեմբերի 11-ին Վրաստանի ՊՆ վերահսկողությամբ գործող «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ուչա Ձոձոուաշվիլին գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ ամփոփել է 2015 թվականին Կախեթի շրջանում տեղակայված ավտոմատացված հակակարկտային կայանների աշխատանքը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Իրանում

One response to “Ռազմաշաբաթ. Վրաստան. 8–14 նոյեմբերի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 8–14 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *