Պաշտոնական առաջին այցով Ճապոնիայում է Վրաստանի պաշտպանության նախարարը

Նոյեմբերի 10-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին պաշտոնական առաջին այցով մեկնել է Ճապոնիա, որտեղ այդ երկրի պաշտպանության նախարար Գեն Նակատանիի հետ ստորագրել է երկու երկրների ՊՆ-ների միջև համագործակցության հուշագիր։Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի և Ճապոնիայի պաշտպանության նախարարները հուշագրի ստորագրման ժամանակ

Վրաստանի և Ճապոնիայի պաշտպանության նախարարները հուշագրի ստորագրման ժամանակ

Ըստ հուշագրի՝ Վրաստանն ու Ճապոնիան սկսելու են բանակցություններ վարել և համագործակցել պաշտպանական համակարգերի զարգացման ուղղությամբ, փորձագետների փոխանակում են անելու, մասնակցելու են կրթական, հետազոտական ծրագրերի և սեմինարների։ Նույն օրը կայացել է Խիդաշելիի և Նակատանիի երկկողմ հանդիպումը, որտեղ քննարկվել են Վրաստանի ինտեգրացիոն գործընթացները, միջազգային առաքելությունների մասնակցությունը։

Այցի շրջանակներում Խիդաշելին եղել է Ճապոնիայի ազգային պաշտպանական ակադեմիայում, հանդիպել ակադեմիայի ղեկավար Ռիոսեի Կոկուբունի հետ։ Կնքված հուշագրի շրջանակներում հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցեր։
Խիդաշելին հույս է հայտնել, որ մոտ ապագայում վրաստանցի զինծառայողները կկարողանան սովորել Ճապոնիայում և միգուցե ռազմական կրթության ոլորտը դառնա հիմնաքարային երկու երկրների համագործակցության համար։

Վրաստանյան պատվիրակության այցն ավարտվելու է նոյեմբերի 14-ին։

One response to “Պաշտոնական առաջին այցով Ճապոնիայում է Վրաստանի պաշտպանության նախարարը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 8–14 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *