Ռազմաշաբաթ. Իրան. 8–14 նոյեմբերի, 2015

Իրանն ու Ռուսաստանը կնքել են Ս-300 համակագերի մատակարարման նոր պայմանագիրը • Ռուսաստանը Իրանին է տրամադրելու նախկինում Սիրիայի համար նախատեսված է Ս-300ՊՄՈւ-2 համակարգերը

• Ռուսաստանը Իրանին Ս-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու համար արդեն կնքել է նոր պայմանագիր, որով՝ պայմանագրի առաջին մասի կատարումից հետո, ըստ ռուսաստանյան կողմի, Իրանը հետ կկանչի Ռուսաստանի դեմ միջազգային դատարան ուղարկված հայցը, որով պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար ռուսաստանյան կողմից պահանջում էր 4 մլրդ ամերիկյան դոլար:

• Ռուսաստանյան «Կոմերսանտ» լրատվակայքը հայտնել է, որ Ռուսաստանն ու Իրանը համաձայնել են, որ ռուսաստանյան արտադրողը Իրանին մատակարարի նախկինում Սիրիայի համար արտադրված Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգերը: Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ նոր պայմանագրի արժեքը մոտ 1 մլրդ ամերիկյան դոլար է, իսկ հենց համակարգերը Իրանին են մատակարարվելու ամենաշուտը 2017 թվականին:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *