Ռազմաշաբաթ. Թուրքիա. 8–14 նոյեմբերի, 2015

Թուրք-քրդական բախումներում սպանվել է շուրջ 40 հոգի, ևս մոտ նույնքան վիրավոր է • ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկել կործանիչներ • Թուրքիան ԻՊ դեմ պայքարի մեխանիզմներ է փնտրում • Թուրքիայում անցկացվում է զորավարժություն՝ պահեստազորի ներգրավմամբ • Թուրքիայի սահմանապահները մասնակցելու են Սև ծովի երկրների զորավարժությանը • Թուրքիայի ԶՈւ քանակը աճել է 11 հազարով • Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ին միանալ պատրաստվող 14 ադրբեջանցի

Շրնաքում պայթյունի հետևանքով 3 ուժային է սպանվել։

Շրնաքում պայթյունի հետևանքով 3 ուժային է սպանվել։

• Շաբաթվա ընթացքում Թուրքիայում քրդերի հետ բախումների ընթացքում սպանվել է 10 ուժային, PKK-ի և YDG-ի 26 զինյալ, 3 քաղաքացիական։ Բացի այդ, վիրավորվել է 36 ուժային, 6 քաղաքացիական, ինչպես նաև ձերբակալվել է 64 մարդ։ Բախումների մասին ավելի մանրամասն՝ Ռազմինֆոյի նոյեմբերի 9-ի, նոյեմբերի 10-ի, նոյեմբերի 11-ի, նոյեմբերի 12-ի, նոյեմբերի 13-ի անդրադարձերում։

• Նոյեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ ռազմօդային ուժերը 6 միավոր F-15C կործանիչ են ուղարկել Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազա, ինչի նպատակը Թուրքիայի օդային տարածքը պաշտպանելն է։ Արդեն նոյեմբերի 10-ին Պենտագոնը հայտարարել է, որ ևս որոշակի խմբաքանակով նույն կործանիչներից է ուղարկելու Թուրքիա։

• Նոյեմբերի 9-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ԻՊ դեմ պայքարի համար անհրաժեշտ է ստեղծել համակողմանի ռազմավարություն, ինչպես նաև քննարկել թուրք-սիրիական սահմանին զորքեր տեղակայելու հարցը։ Հաջորդ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկնել և հաստատել է Դավութօղլուի հայտարարությունները, ինչպես նաև ավելացրել է, որ Թուրքիան պատրաստ է նոր ռազմաբազաներ տրամադրել ԻՊ-ի դեմ պայքարի համար։ Նոյեմբերի 12-ին էլ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն և Թուրքիան Սիրիայի Ջերաբլուս քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մաքրելու համար համատեղ ծրագիր են մշակում, որը կարող է ներառել նաև ցամաքային գործողություններ։

• Թուրքիայի զինված ուժերում մեկնարկել է «Կայծակ-2015» (Yıldırım-2015) պահեստազորի հերթական խոշոր զորավարժությունը, որին ներգրավված է նաև պահեստազորը, ինչպես նաև մասնավոր բեռանփոխադրող ընկերություններ։ Զորավարժությունը տևելու է մինչև նոյեմբերի 25-ը։

• Սև ծովի ավազանի չորս երկրների՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Ռումինիայի և Բուլղարիայի սահմանապահ ծառայությունների առափնյա անվտանգության ուժերը 2016 թվականի հուլիս ամսին լայնամասշտաբ համատեղ զորավարժություն անցկացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

• Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2015-ի նոյեմբերի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի պաշտոնական տվյալները, ըստ որոնց՝ զինված ուժերի անձնակազմը շուրջ 639511 մարդ է, ինչը, հոկտեմբերի ցուցանիշի համեմատ, աճել է 11370-ով:

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ։

• Նոյեմբերի 9-ին Թուրքիայի Ադանա քաղաքի ոստիկանության իրականացրած հակաահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալվել է 38 օտարերկրացի, այդ թվում՝ 14 ադրբեջանցի, ովքեր փորձում էին հատել թուրք-սիրիական սահմանը և միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *