Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի օգոստոսին • Ավտովթարի հետևանքով Ադրբեջանում մահացել է 1 զինծառայող, ևս 1-ը վիրավոր է • Հայկական գնդակից սպանվել է ադրբեջանցի զինծառայող • Ադրբեջանը Վիեննայի փաստաթղթի խախտմամբ սկսել է լայնամասշտաբ զորավարժություն • «Ադրբեջանում աճել է ծառայել ցանկացող կանանց թիվը» • Ռազմինֆոն վերլուծել է ադրբեջանցի զինվորականների խոսակցության ձայնագրությունը
2015-ի օգոստոսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 4 դեպք։ Մահացածներից 4-ն էլ զինված ուժերի զինծառայողներ էին և սպանվել են հայկական կողմի գնդակից։
Ադրբեջանի Լենքորան քաղաքում սեպտեմբերի լույս 10-ի գիշերը գրանցվել է ավտովթար, ինչի հետևանքով զոհվել է զինված ուժերի մեկ զինծառայող, ևս մեկը ստացել է մարմնական վնասվածքներ։
Ադրբեջանի Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի մոտակա մարտական դիրքերում (ՀՀ Նոյեմբերյանի շրջանի դիմաց) հայկական կողմի գնդակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 18-ամյա Ռուսթամով Բալաահմեդ Ֆազիլ օղլուն։
Սեպտեմբերի 6-ին Ադրբեջանում մեկնարկել է զինված ուժերի լայնամասշտաբ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին մասնակցում է 65 հազար զինծառայող։ Զորավարժությունն այս անգամ ևս անցկացվում է Վիեննայի փաստաթղթի խախտմամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է երկրի առաջնագծի մոտակայքում տեղակայված լեռային պատրաստության նորաբաց ուսումնառազմական կենտրոն, որի կոնկրետ տեղն առայժմ հայտնի չէ։
Ադրբեջանի զորահավաքի և զորակոչի պետական ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած կանանց թիվն անցած տարվա համեմատ աճել է։
Ռազմինֆոն վերլուծել է ադրբեջանցի զինվորականների խոսակցության՝ օրերս ցանցում տարածված ձայնագրությունը, որում ադրբեջանցիները հայտնում են իրենց բազմաթիվ սպանված և վիրավոր զինծառայողների մասին։
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 6-12 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 6-12 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info