Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 6-12 սեպտեմբերի, 2015

Վրաստանում անցկացվել է մարտավարական զորավարժություն • Վրաստանն իսրայելական Elbit Systems ընկերության հետ կառուցում է ավիացիոն գործարան • Վրաստանն ու Չեխիան պաշտպանական համագործակցության եզրեր են փնտրում • Վրաստանի ռազմական ակադեմիաներից մեկն ավարտել է 100-ից ավելի կուրսանտ։

«Վազիանի-2015» զորավարժության ակտիվ փուլը

«Վազիանի-2015» զորավարժության ակտիվ փուլը

Սեպտեմբերի 11-ին, Վրաստանի Վազիանի զորավարժարանում անցկացվել է մարտավարական դաշտային «Վազիանի-2015» զորավարժությունը, որին մասնակցել է ավելի քան 600 զինծառայող։
Սեպտեմբերի 7-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և իսրայելական Elbit Cyclone (Elbit Systems-ի դուստր ձեռնարկությունը) ընկերության տնօրեն Բեժալել Մաչլիսը մասնակցել են Թբիլիսիում կառուցվելիք ավիացիոն գործարանի հիմնարկեքի արարողությանը։ Գործարանը կառուցվում է Թբիլիսիի օդանավակայանի մերձակայքում, ծրագիրն արժե 85 մլն ամերիկյան դոլար։ Կառուցման աշխատանքերը նախատեսվում է ավարտել 2017 թվականին։
Սեպտեմբերի 7-8-ին վրաստանյան և չեխական պաշտպանական ոլորտների պատասխանատուների մի քանի հանդիպումներն ու մինչ այդ հայտնի դարձած տեղեկությունները հնարավորություն են տալիս ենթադրել, որ Վրաստանի ՊՆ-ն ու Չեխիան փնտրում են համագործակցության եզրեր։
Վրաստանի Դավիդ Աղմաշենեբելիի անվան ռազմական ազգային ակադեմիայի շրջանավարտները

Վրաստանի Դավիդ Աղմաշենեբելիի անվան ռազմական ազգային ակադեմիայի շրջանավարտները

Սեպտեմբերի 8-ին Գորիում Դավիդ Աղմաշենեբելիի անվան ռազմական ազգային ակադեմիան առաջին անգամ ավարտել է 105 յունկեր (կուրսանտ), որոնց տրվել է լեյտենանտի կոչում։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում