Ադրբեջանն առաջնագծի մոտակայքում բացել է լեռնային պատրաստության ուսումնական նոր կենտրոն

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքոր Հասանովն այցելել է երկրի առաջնագծի մոտակայքում տեղակայված լեռային պատրաստության նորաբաց ուսումնառազմական կենտրոն։ Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նորաբաց ուսումնառազմական կենտրոնում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նորաբաց ուսումնառազմական կենտրոնում

Հասանովը ծանոթացել է նոր կենտրոնի ենթակառուցվածքներին, ստուգել ինժեներական, կրակային, սպորտային և ռազմական քարտեզագրության ճամբարները, ինչպես նաև ականանետների ու հրազենային վարժանքների, լեռնային-մարտավարական մարզումների ու լեռնային բարդ պայմաններում գոյատևել սովորելու համար նախատեսված տարածքները։

Հավելենք, որ դեռևս հստակ չէ, թե Ադրբեջանի կոնկրետ որ հատվածում է տեղակայված ուսումնական կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն՝ այստեղ վարժանքներ են անցնելու Ադրբեջանի ԶՈւ-ի՝ լեռնային հատվածներում տեղակայված ստորաբաժանումների անձնակազմերը։

One response to “Ադրբեջանն առաջնագծի մոտակայքում բացել է լեռնային պատրաստության ուսումնական նոր կենտրոն

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 6-12 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *