Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է մարտական հերթական կորուստը, տեղեկությունը որի մասին այդ երկրի պաշտպանության նախարարությունը չի հայտնել։
Ադրբեջանական «Ազադլըգ» թերթի կայքը հայտնում է, որ Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի մոտակա մարտական դիրքերում (ՀՀ Նոյեմբերյանի շրջան) հայկական կողմի գնդակից սպանվել է ժամկետային զինծառայող, 18-ամյա Ռուսթամով Բալաահմեդ Ֆազիլ օղլուն (Rüstəmov Balaəhməd Fazil oğlu). Սպանվածը զինծառայության էր զորակոչվել 6 ամիս առաջ։
Աղբյուրը նշում է նաև, թե սպանվածի դիակը բերած զինվորականները նշել են՝ Ռուսթամովը խփվել է հակառակորդի կողմից, սակայան սպանվածի հայրն ասում է, որ սպանվածին չեն շնորհել շեհիդի կարգավիճակ։ Հարազատները հակված են հավատալու, որ Բալաահմեդին սպանել են իր ծառայակիցները։
Հավելենք, որ 2015-ի սեպտեմբերին սա ադրբեջանի զինված ուժերում գրանցված մահվան ելքով 6-րդ միջադեպն է, որի մասին հայտնի է դարձել։
Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info