Թուրքիան զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի սահմանին

Թուրքական զինված ուժերը Սիրիայի հետ սահմանային Սըրնաք նահանգի Ջիզրե գավառում (թուրք-սիրիական սահմանին) զրահատեխնիկա և մասնավորապես տանկեր ու զրահամեքենաներ են կուտակում: Այս մասին օգոստոսի 6-ին տեղեկացնում է թուրքական «Յենի Շաֆաք» լրատվակայքը:

Թուրքական զրահատեխնիկան զբաղեցնում է Շըրնաք նահանգում Սիրիայի հետ սահմանին տեղակայված բլուրները. օգոստոս 2015

Թուրքական զրահատեխնիկան զբաղեցնում է Շըրնաք նահանգում Սիրիայի հետ սահմանին տեղակայված բլուրները. օգոստոս 2015

Սահմանի մյուս կողմում, ինչպես նշում է կայքը, սիրիական տարածքը քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) զինված ստորաբաժանումների՝ YPG-ի վերահսկողության տակ են: Հատկանշական է, որ օրեր առաջ թուրքական օդուժը սիրիական ապստամբական ուժերին ավիահարվածներ հասցնելիս հարվածել է նաև քրդական YPG-ի դիրքերին:

Ամերիկյան IB Times լրատվակայքն այս կուտակումը կապում է թուրք-ամերիկյան պայմանավորվածության հետ, ըստ որի Թուրքիան և ԱՄՆ-ն նոր մասշտաբային գործողություն են սկսելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: (Սիրիայում YPG-ի վերահսկած տարածքներից ավելի հարավ ընկած են ԻՊ վերահսկած տարածքները): Այս մասին օգոստոսի 5-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Հատկանշական է, որ սա առաջին անգամը չէ, որ Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին: Նախորդ անգամ նման տեղեկություններ հայտնվել են հունիսի վերջում: Իսկ հուլիսի երկրորդ կեսին էլ հայտնի դարձավ, որ Սիրիայի հետ սահմանին է տեղակայված Թուրքիայի սահմանապահ ուժերի մոտ 50 տոկոսը: Դրան գումարած՝ սահմանին զինտեխնիկա կուտակելիս Թուրքիան սահմանային գոտին դարձնում է «անվտանգության հատուկ գոտի», ինչը նշանակում է, որ արգելվում է այդ ժամանակահատվածում մուտք գործել նշված տարածքներ, և հատկապես արգելում է լրագրողների մուտքը սահմանային շրջաններ, ինչպես արել է հուլիսի սկսզբին:

Քարտեզում նշված է Թուրքիայի հարավային Շըրնաք նահանգի Ջիզրե գավառը, որտեղ կուտակվում է թուրքական զրահատեխնիկան:

One response to “Թուրքիան զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի սահմանին

  1. Pingback: Քրդական PKK-ն հարձակվել է թուրքական ոստիկանության վրա, կան զոհեր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *