Օգոստոսի 6-ին՝ Տանկային բիաթլոնի առաջին փուլում՝ անհատական մրցույթում, երեք անձնակազմերի արդյունքների հանրագումարով Հայաստանը գրավել է 5-րդ տեղը և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է առաջին տեղերը գրաված ևս 7 երկրների հետ:
Բոլոր ելույթների ավարտից հետո ամփոփվել են բոլոր անձնակազմերի արդյունքները անձնակազմերին տրվել են համապատասխան միավորներ: Երկրների երեքական անձնակազմերի միավորները գումարվել են, ինչով կազմվել է երկրների մրցաշարային աղյուսակը:
Հայաստանից ավելի հաջող են հանդես եկել և 1-4-րդ տեղերը զբաղեցրել են Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը և Հնդկաստանը:
Այդպիսով եզրափակիչ են անցել Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հայաստանը, Սերբիան, Ղրղզստանը և Տաջիկստանը: Իսկ առաջին փուլից հետո երկրների մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
Տանկային բիաթլոնի անհատական մրցույթի մրցաշարային աղյուսակը | ||||
Տեղը | Երկիր | Անձնակազմ | Բալեր | |
Անձնակազմ | Երկիր | |||
1․ | Ռուսաստան | առաջին | 36 | 109 |
երկրորդ | 39 | |||
երրորդ | 34 | |||
2․ | Ղազախստան | առաջին | 38 | 100 |
երկրորդ | 27 | |||
երրորդ | 35 | |||
3․ | Չինաստան | առաջին | 26 | 92 |
երկրորդ | 29 | |||
երրորդ | 37 | |||
4․ | Հնդկաստան | առաջին | 24 | 85 |
երկրորդ | 31 | |||
երրորդ | 30 | |||
5․ | Հայաստան | առաջին | 28 | 83 |
երկրորդ | 32 | |||
երրորդ | 23 | |||
6․ | Սերբիա | առաջին | 18 | 76 |
երկրորդ | 33 | |||
երրորդ | 25 | |||
7․ | Ղրղզստան | առաջին | 17 | 60 |
երկրորդ | 21 | |||
երրորդ | 22 | |||
8․ | Տաջիկստան | առաջին | 9 | 39 |
երկրորդ | 16 | |||
երրորդ | 14 | |||
9․ | Քուվեյթ | առաջին | 10 | 37 |
երկրորդ | 19 | |||
երրորդ | 8 | |||
10․ | Մոնղոլիա | առաջին | 2 | 34 |
երկրորդ | 20 | |||
երրորդ | 12 | |||
11․ | Վենեսուելա | առաջին | 4 | 30 |
երկրորդ | 11 | |||
երրորդ | 15 | |||
12․ | Անգոլա | առաջին | 1 | 20 |
երկրորդ | 13 | |||
երրորդ | 6 | |||
13․ | Նիկարագուա | առաջին | 5 | 15 |
երկրորդ | 7 | |||
երրորդ | 3 |
Անհատական մրցույթի՝ անձնակազմերի հաշվարկում, ինչպես արդեն նշել ենք, Հայաստանի անձնակազմերը գրավել են 8-րդ, 12-րդ և 17-րդ տեղերը: Իսկ աղյուսակը գլխավորել են Ռուսաստանի երկրորդ, Ղազախստանի առաջին և Չինաստանի երրորդ տանկային անձնակազմերը:
Ավելացնենք, որ Տանկային բիաթլոնի առաջին փուլի՝ անհատական մրցույթի ավարտից հետո՝ օգոստոսի 13-ին, ուժեղագույն 8 երկրների միջև կանցկացվեն էստաֆետային (փոխանցումավազք) մրցումները, որոնց ներգրավված կլինեն երկրների 3-ական թիմեր: Մրցույթի արդյունքում կընտրվեն եզրափակիչ անցած 4 երկրները, իսկ եզրափակիչն էլ կանցկացվի օգոստոսի 15-ին:
Ավելացնենք, որ Տանկային բիաթլոնն այս տարի ընդգրկված է առաջին անգամ անցկացվող «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի մեջ: Բիաթլոնին մասնակցում է 13 երկիր, որոնց թվում և Հայաստանը:
Տանկային բիաթլոնի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Այն ամենը, ինչ պետք է իմանալ տանկային բիաթլոնի մասին» հոդվածում:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info
Pingback: Տանկային բիաթլոն. Հայաստանը կմրցի եզրափակչի ուղեգրի համար | Ռազմ.info