Շուտով ԱՄՆ-ն և Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ սկսելու են նոր լայնամասշտաբ գործողություն։ Այդ նպատակով արդեն ամերիկյան ռազմական ինքնաթիռներ ու անօդաչու սարքեր են տարվել Թուրքիայի հարավային «Ինջիրլիք» ռազմաբազա։ Այս մասին Մալայզիայում «Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի» (ASEAN) անդամ և գործընկեր երկրների արտգործնախարարների 48-րդ համաժողովից հետո՝ հուլիսի 5-ին թուրքական TRT Haber հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևվլութ Չավուշօղլուն։
Չավուշօղլուն նշել է, որ այս նոր գործողությանը ցանկանում են մասնակցել նաև դեռևս 2014-ի սեպտեմբերից ԻՊ դեմ պայքարող ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամ այլ պետություններ, այդ թվում՝ Անգլիան, Ֆրանսիան և տարածաշրջանային պետություններ Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Քաթարը։
Նշենք, որ դեռևս հուլիսի 3-ին Պենտագոնը հայտարարել էր, որ իրենք Սիրիայի տարածքում ռազմական, զինված անօդաչու սարքերով առաքելություն են սկսել: ԱԹՍ-ները օդ են բարձրացվում Թուրքիայի տարածքից՝ Ինջիրլիքի ռազմաբազայից: Դրանք դեռևս հարվածներ չեն հասցրել:
Հավելենք, որ Թուրքական «Հյուրրիյեթ» լրատվակայքի փոխանցմամբ՝ Մալայզիայում Չավուշօղլուն հանդիպել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարներին։ Քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ՝ Սիրիայում ԻՊ դեմ պայքարի հարցերը։
Նշենք, որ ASEAN-ը տարածաշրջանային կազմակերպություն է, որի կազմի մեջ մտնում են Թաիլանդը, Ինդոնեզիան, Մալայզիան, Սինգապուրը, Ֆիլիպինները։ Ստեղծվել է 1967 թվականին։ Կազմակերպության նպատակը մասնակից երկրների տնտեսական, սոցիալական ու մշակութային համագործակցության զարգացումը և երկրագնդի այդ շրջանում «խաղաղության և կայունության» հաստատումն է։ Թուրքիան ASEAN-ի հետ համագործակցության պայմանագիր է կնքել 2010-ին և ներկայումս այդ կազմակերպությունում ունի «հատուկ հյուրի» կարգավիճակ։
Pingback: Թուրքիայի ռազմաբազայից թռչող ամերիկյան ԱԹՍ-ն հարվածներ է հասցրել ԻՊ-ին | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info
Pingback: ԻՊ դեմ պայքարելու համար ԱՄՆ օդուժը 6 կործանիչ է տեղակայել Թուրքիայում | Ռազմ.info
Pingback: Թուրքիա տեղափոխված ԱՄՆ օդուժը սկսել է ԻՊ դեմ ավիահարվածները Սիրիայում | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ-ն հերքել է Սիրիայում Թուրքիայի հետ անվտանգության գոտի ստեղծելու մասին տեղեկությունը | Ռազմ.info
Pingback: Թուրք-ամերիկյան նոր գործողությունը ԻՊ-ին հետ կմղի Թուրքիայի հետ սահմանից | Ռազմ.info