Կաբարդինո-Բալակարիայում դարձյալ սպանվել է զինյալ

Օգոստոսի 6-ին Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ Կաբարդինո- Բալակարիայի մայրաքաղաք Նալչիկի շրջաններից մեկում ոստիկանության աշխատակիցները փոխհրաձգության ժամանակ սպանել են զինված խմբավորման անդամի։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Կովկասյան հանգույց» լրատվական կայքը։

ՌԴ ուժայիններ

ՌԴ ուժայիններ

Ըստ լրատվամիջոցի՝ զինյալը ոստիկանների մոտ կասկած է հարուցել, ու երբ իրավապահները փորձել են մոտենալ նրան, վերջինս ինքնաձիգից սկսել է կրակել ոստիկանների ուղղությամբ։

Նշվում է, որ ոստիկանների թվում վիրավորներ կամ զոհեր չկան։ Սպանված զինյալի անձնական տվյալները ճշտվում են։

Նշենք, որ օգոստոսի 4-ին Կաբարդինո-Բալկարիայի ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ տեղական և միջազգային հետախուզման մեջ է 34 մարդ։ Վերջիններիս կասկածում են զինծառայողների, ուժային կառույցների ներկայացուցիչների սպանության համար։ Օգոստոսի 6-ին ՆԳն-ն տեղեկացրել է, որ միջազգային հետախուզման մեջ է 18 մարդ, իսկ դաշնային՝ 16։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Կաբարդինո- Բալկարիայում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ոչնչացրել են 6 զինյալի, որոնց կասկածում էին միջազգային ահաբեկչական կազմակերպության հարելու համար։

Հայտնի է, որ սպանված զինյալները կապ են ունեցել հուլիսի 31-ին Կաբարդինա-Բալկարիայի ներքին գործերի նախարարության Չերեկսկի շրջանի շտաբի պետի սպանության հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *