Ադրբեջանում ջրահեղձ է եղել պայմանագրային զինծառայող • Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է հայկական ԱԹՍ-ների խոցման մասին. հայկական կողմը հերքում է • Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը այլոց համակարգիչներին հետևելու հաքերային ծրագիր է օգտագործում • Պայթյուն Ադրբեջանի ռազմարդյունաբերական գործարաններից մեկում, կա զոհ • Ադրբեջանցի խաղաղապահների նոր խումբը մեկնել է Աֆղանստան
• Սոցիալական ցանցերից Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ Շամխորի շրջանի Սեյֆելի գյուղում տեղակայված զորամասի պայմանագրային զինծառայող Էմին Մեհդիևը (Emin Mehdiyev) խեղդվել է ջրանցքում։ Դեպքի մասին ադրբեջանական պաշտոնական լրահոսը լռում է:
• Հուլիսի 4-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն՝ նշելով, թե նույն օրը «հայկական զինուժի անօդաչու թռչող 2 սարք փորձել են թռիչք իրականացնել Ադրբեջանի զինված ուժերի՝ Թարթառի շրջանում տեղակայված դիրքերի վրայով, սակայն հայտնաբերվել և ոչնչացվել են»։ Ադրբեջանական զինուժը «հայկական կողմին պատկանող» DJI Inspire 1 տիպի մի անօդաչու թռչող սարք էլ խոցվել է հուլիսի 7-ին շփման գծի Ֆիզուլու հատվածում։ Հայկական կողմը հերքել է հերքել է այս լուրերը:
• 2013թ. Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը իտալական Hacking Team հաքերային գործիքներ արտադրող ընկերությունից գնել է համակարգիչները գաղտնի հեռակառավարելու բարդ ծրագիր, որով կարող էր հետևել ոչինչ չկասկածող մարդկանց համակարգիչներին, ինչպես նաև դրանց միկրոֆոնների ու տեսախցիկների միջոցով՝ հենց օգտվողներին:
• Հուլիսի 6-ին պայթյուն է եղել Ադրբեջանի Շիրվան քաղաքի «Տելեմեխանիկա» ռազմարդյունաբերական գործարանի վառոդի արտադրամասում: Պայթյունի արդյունքում գործարանի աշխատակիցներից մեկը մահացել է: Ըստ Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ զոհերի թիվը 2-ն է, ինչը, սակայն, ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը հերքում է: Եվս մոտ 20 աշխատակից վիրավորվել է։
• Ադրբեջանի ԶՈւ 40 զինծառայող հուլիսի 8-ին մեկնել է Աֆղնաստան՝ ծառայություն իրականացնելու ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանականերում: Ադրբեջանցի խաղաղապահների թիվն Աֆղանստանում ներկայում 94-ն է, որոնց թվում ծառայում են նաև 2 ռազմական բժիշկ և ինժեներական զորքերի 2 ներկայացուցիչ:
Ռազմաշաբաթը նաև՝