Այսօր՝ հուլիսի 4-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն՝ նշելով, թե նույն օրը «հայկական զինուժի անօդաչու թռչող 2 սարք փորձել են թռիչք իրականացնել Ադրբեջանի զինված ուժերի՝ Թարթառի շրջանում տեղակայված դիրքերի վրայով, սակայն հայտնաբերվել և ոչնչացվել են»։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը 2015-ին ԱՄԷ-ում անցկացվող IDEF-2015 ռազմական ցուցահանդեսում
Հաղորդագրությանը կից որևէ այլ մանրամասներ՝ ներառյալ ապացույցներ, չեն ներկայացվում։
Այս տեղեկությանն իր ֆեյսբուքյան էջում արդեն իսկ արձագանքել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ով փաստացի հերքել է այն՝ նշելով. «ադրբեջանցիները հիմա էլ նոր երազանքների մեջ են ընկել։ Մի անգամ լվացքի մեքենայի դետալներով էին փորձում ապացուցել, որ իբր հայկական ԱԹՍ են խոցել: Հիմա, հետաքրքիր է, ինչ են ներկայացնելու»:
Հիշեցնենք, որ 2015-ի հունվարի 29-ին Ադրբեջանի ՊՆ-ն կրկին հայտարարել էր, թե Աղդամի շրջանի Ալիբեյլի բնակավայրի հարևանությամբ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները «հայտնաբերել և խոցել են հայկական զինուժի անօդաչու թռչող սարք»։ ՊՆ հաղորդագրությունում նշվում էր, որ ավելի ուշ այդ կապակցությամբ կտրամադրվեն հավելյալ տեղեկություններ, ինչն այդպես էլ մնաց դատարկ հայտարարություն։
Հունվարի 29-ի հայտարարությունից ժամեր անց արդբեջանական լրատվամիջոցները տարածեցին Ալիբեյլի գյուղում արված տեսանկարահանման կադրեր՝ ներկայացնելով երկաթի ինչ-որ կտորներ՝ փորձելով հրամցնել դրանք որպես «հայկական խոցված ԱԹՍ-ի մասեր»։
Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ «հայկական կողմին պատկանող» անօդաչու է խոցել (ֆոտո) | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 5 – 11 հուլիսի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանի ԶՈւ-ն հայկական ԱԹՍ չի խփել. ՊԲ | Ռազմ.info