Այսօր՝ հուլիսի 6-ին, պայթյուն է եղել Ադրբեջանի Շիրվան քաղաքի «Տելեմեխանիկա» ռազմարդյունաբերական գործարանի վառոդի արտադրամասում: Պայթյունի արդյունքում գործարանի աշխատակիցներից մեկը մահացել է: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin լրատվակայքը:
Բացի մահացած մեկ աշխատակիցը, ևս մոտ 20 աշխատակիցներ այրվածքներով տեղափոխվել են Շիրվանի բժշկական հաստատություններ, իսկ հենց գործարանի տարածքում աշխատում են շտապօգնության բրիգադներ:
[Լրացում] Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնել է, որ պայթյունի հետևանքով մահացել է երկու աշխատակից: Սակայն գործարանի տնօրենն ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը հայտնել է, որ երկու մահացածի մասին տեղեկությունները սխալ են, իսկ պայթյունը, ըստ նախնական տեղեկությունների, եղել է արտադրամասում էլեկտրական լարերի կարճ միացման պատճառով:
Ադրբեջանական լրատվամիջոցի տվյալներով՝ գործարանն արտադրել է խոշոր տրամաչափի փամփուշտներ: Պայթյունից հետո գործարան է եկել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:
Pingback: Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության գործարանի վթարից մահացածների թիվը հասել է երեքի | Ռազմ.info
Pingback: Պայթյուն Ադրբեջանի զենքի գործարաններից մեկում | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանի «Արազ» ռազմարդյունաբերական գործարանի տեղը, արտադրական հնարավորությունները | Ռազմ.info