Վրաստանի պաշտպանության նախարարն առաջարկում է վերացնել պարտադիր զինծառայությունը • Վրաստանում ստեղծվում է պետական անվտանգության ծառայություն • Վրաստանում մեկնարկել է Agile Spirit 2015 բազմազգ զորավարժությունը • Վրաստանը մասնակցում է Ուկրաինայի կանցկացվեն բազմազգ զույգ զորավարժություններին • Ինչո՞ւ Վրաստանը ջրհեղեղի ժամանակ չօգտագործեց իր «թանկ» ուղղաթիռները • Վրաստանում Աֆղանստան են ճանապարհում հերթական զորախումբը

Վրաստանի պաշտպանության նախարարն ու ԶՈւ ԳՇ պետը հաջողություն են մաղթում Աֆղանստան մեկնող զինծառայողներին
• Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հուլիսի 9-ին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է, որ երկրում պարտադիր ժամկետային զինծառայությունը մինչև 2016-ը պիտի վերացվի, ու ինքը պատրաստ է խորհրդարանական ցանկացած ձևաչափով սկսել քննարկումները։
• Հուլիսի 8-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Պետական անվտանգության ծառայության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է օգոստոսի 1-ից ներքին գործերի նախարարությունից առանձին ստեղծել պետական անվտանգության ծառայություն։
• Հուլիսի 8-ին Վրաստանում մեկնարկել է Agile Spirit 2015 բազմազգ զորավարժությունը, որին մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի և Լատվիայի զինված ուժերի զինծառայողները։
• Հուլիսի 20-ին Ուկրաինայի արևմուտքում՝ Լվովի մարզում, անցկացվելու են Saber Guardian/Rapid Trident – 2015 զույգ զորավարժությունները, որոնց ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության ղեկավարությամբմասնակցելու են մի քանի պետությունների ԶՈւ ստորաբաժանումներ, այդ թվում նաև Վրաստանից:
• Հունիսի 13-ի թբիլիսյան ջրհեղեղից հետո Վրաստանում լայնորեն քննարկվում էր, թե ինչու նույն օրվա փրկարարական աշխատանքների ժամանակ չօգտագործվեցին ուղղաթիռներ, որոնք թույլ կտային զոհերի թիվը կրճատել։ Ռազմինֆոյի անդրադարձը թեմային:
• Հուլիսի 7-ին Վազիանի ռազմաբազայում ակցկացվել է Վրաստանի զինված ուժերի 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի՝ Աֆղանստան ճանապարհելու հանդիսավոր միջոցառումը։ Առաջիկա 7 ամիսներին նրանք գերմանական զորախմբի կազմում կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը:
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 5 – 11 հուլիսի, 2015 | Ռազմ.info