Օրերս Սոցիալական ցանցերից հայտնի է դարձել, որ Շամխորի շրջանի Սեյֆելի գյուղում տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Էմին Մեհդիևը (Emin Mehdiyev) խեղդվել է ջրանցքում։ Դեպքի մասին ադրբեջանական պաշտոնական լրահոսը դեռևս լռում է: Հայտնի է նաև, որ մահացած զինծառայողը զորակոչված էր Գանձակից։
Հավելենք, որ 2015-ի հուլիսին սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում մահվան ելքով առաջին միջադեպն է, որի մասին հայտնի է դարձել։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 5 – 11 հուլիսի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հուլիսին. Ռազմինֆո | Ռազմ.info