Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 18-24 հունվարի, 2015

Ադրբեջանական կայքը բացահայտել է երկրի ԶՈւ զինծառայողներից մեկի սպանությունը • Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին ու ԱՄԷ ԶՈւ պաշտոնյայի • Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը մեկնել է Բելգիա • Սկսվել է Ադրբեջանի ԶՈւ ՌԾՈւ նախկին պետի դատավարությունը • Ադրբեջանցի խաղաղապահների խումբը վերադարձել է Աֆղանստանից

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորության պատվո արարողությունը

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորության պատվո արարողությունը

• Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են ադրբեջանցի պայմանագրային զինծառայող, 26 ամյա Բաբաշով Նիզամի Շամիլ օղլուի մահվան մասին, որն իբր սպանվել է «զենքի հետ անզգույշ վարվելու և դրա արդյունքում արձակված կրակոցի» հետևանքով, ինչը խիստ տարօրինակ է, քանի որ նրան թաղել են պատվո պահակախմբի մասնակցությամբ, բարձրաստիճան զինվորականների ներկայությամբ։ Հավանական է, որ Բաբաշովն իրականում վերջին օրերին հայկական ուժերի գործողություների արդյունքում սպանվածներից մեկն է։

Նշենք, որ ըստ ՀՀ ՊՆ ու ՊԲ հաղորդած տվյալների՝ շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը դիվերսիայի մի շարք փորձեր է արել, պատասխան հարվածներ է ստացել հայկական զինուժի ստորաբաժանումներից ու բազմաթիվ կորուստներ կրելով՝ հետ է շպրտվել ելման դիրքեր։ Մանրամասները՝ Հայաստանի ռազմաշաբաթում։

• Հունվարի 21-ին Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյենի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերն անդրադարձել են Արցախյան հակամարտության կարգավորմանն ու քննարկել տարածաշրջանում տիրող լարվածությունը։

• Հունվարի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է ԱՄԷ ԶՈւ ԳՇ ՌՕ և ՀՕՊ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Իբրահիմ Նասըր Մոհամմադ ալ Ալևիին։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներ ու երկկողմ համագործակցությունը։

• Հունվարի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը Բելգիայում մասնակցել է ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների գլխավոր շտաբերի պետերի հավաքին, որի ժամանակ քննարկվել են առաքելության շրջանակում մասնակից երկրների անելիքները։

Ադրբեջանի ՌԾՈւ նախկին հրամանատար Շահին Սուլթանով

Ադրբեջանի ՌԾՈւ նախկին հրամանատար Շահին Սուլթանով

• Բաքվի Նեսիմիի շրջանի վարչական դատարանում այսօր՝ հունվարի 22-ին, մեկնարկել է Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի նախկին պետ, փոխծովակալ Շահին Սուլթանովի դատավարությունը։

• Աֆղանստանում 2015-ի հունվարից ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող՝ ISAF առաքելությանը փոխարինած «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայություն իրականացրած ադրբեջանական 39 հոգանոց զորախումբը վերադարձել է Բաքու։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 18-24 հունվարի, 2015

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *