Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հունվարի 21-ին ընդունել է Ադրբեջանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Պասկալ Մոնյենի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ նախարարը և դեսպանը ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Արցախյան հակամարտության կարգավորմանը, քննարկել տարածաշրջանում տիրող լարվածությաննն ու օրակարգային այլ հարցեր։
Պաշտպանության նախարարը կրկին բողոքել է հայկական կողմից՝ նշելով, որ «Հայաստանը ձգձգում է խաղաղության հասնելու վերջնական գործընթացը»։ Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև Ֆրանսի-Ադրբեջան ռազմական համագործակցության հեռանկարները։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 18-24 հունվարի, 2015 | Ռազմ.info