Ադրբեջան է վերադարձել Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացրած զորախումբը

Աֆղանստանում 2015-ի հունվարից ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող՝ ISAF առաքելությանը փոխարինած «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելության շրջանակներում ծառայություն իրականացրած ադրբեջանական 39 հոգանոց զորախումբը վերադարձել է Բաքու։ Այս մասին հունվարի 22-ին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

անական զորախումբը

Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացրած ադրբեջանական զորախումբը

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկում անցկացվել էր Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականցնելու նպատակով ադրբեջանական  39 հոգանոց զորախմբի մեկնման արարողությունը, ովքեր պետք է փոխարինեին այդ երկրի մյուս խաղաղապահներին։

Նշենք, որ Ադրբեջանի զինծառայողները Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն են իրականցնում 2002-ի նոյեմբերից, 2015-ի հունվարից նրանք անցել են Թուրքիայի հրամանատարության տակ։ Ներկայումս Աֆղանստանում խաղապահ առաքելություն է իրականացնում 94 ադրբեջանցի զինծառայող՝ այդ թվում 2-ական բժիշկ և ինժեներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *