Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ԶՈւ գլխավոր շտաբի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Իբրահիմ Նասըր Մոհամմադ ալ Ալևիին։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներն, ինչպես նաև մտքեր փոխանակել երկու երկրների միջև ռազմական համագործակցությունն ավելի բարձր մակարդակի բերելու շուրջ։
Սովորության համաձայն, Զաքիր Հասանովը դժգոել է Հայաստանի վարած տարածաշրջանային քաղաքականությունից և նշել, որ հայկական կողմը հրաժարվում է դադարեցնել Արցախի «բռնազավթումը»։
Հավելենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Միացյալ Էմիրությունների դեսպան Սելիմ Խալիֆ Մոհամմադ ալ Ղաֆիլին։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 18-24 հունվարի, 2015 | Ռազմ.info