ԱՊՀ անդամ 7 պետությունների զինված ուժերի ավելի քան 80 ինքնաթիռ ու ուղղաթիռ այսօր՝ հոկտեմբերի 21-ի առավոտյան, օդ են բարձրացել ՌԴ ռմբակոծիչներին որսալու համար։ ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգում մեկնարկել է խոշոր զորավարժություն, որին մասնակցում է նաև Հայաստանն ու ՀՀ-ում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազան։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարժանքների նպատակն է ժամանակին հայտնաբերել և պայմանականորեն ոչնչացնել օդային սահմանում հայտնված անցանկալի թիրախները։
Վարժանքներին ներգրավված են ավելի քան 100 միավոր ռազմական ինքնաթիռներ և 130-ից ավելի հրամանատարական ու կառավարման կետեր, որոնց ղեկավարում է Մոսկվայում տեղակայված օդատիեզերական պաշտպանության ուժերի ղեկավարման կենտրոնը։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հայաստանյան ներկայացուցիչը, Հայաստանից վարժանքների ընթացքում 30 թիրախի ոչնչացնելու համար մասնակցում է մոտավորապես 25 միավոր ավիատեխնիկա՝ ՄիԳ-29 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ, Մի-24 և Մի-8 ուղղաթիռներ, զենիթահրթիռային ստորաբաժանումների մոտ 100 միավոր հատուկ տեխնիկա և շուրջ 500 զինծառայող։ Թվարկվածներից Հայաստանի զինված ուժերի հաշվեկշռում չկա միայն ՄիԳ-29 կործանիչ։ Ենթադրվում է, որ դրանք Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայինն են։
Ըստ հաղորդագրության՝ հերթապահ ուժերը հայտնաբերել են ստուգիչ թիրախներ, որոնց դերում եղել են ռուսաստանյան Տու-160, Տու-95ՄՍ ր Տու-22Մ3 ռմբակոծիչները։ Ռմբակոծիչներին որսալու ու պայմանական ոչնչացնելու համար մի քանի երկրների ռազմական օդանավակայաններից օդ են բարձրացել Սու-27, ՄիԳ-29 և ՄիԳ-31 կործանիչներ։
Նշենք, որ զորավարժությանը մասնակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուս, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։
Տեղեկացնենք, որ 1995 թվականի փետրվարի 10-ին ԱՊՀ 10 պետությունների միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի ստեղծվում է ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգ։ Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան։
ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգում չներգրավվեցին Ադրբեջանը, Մոլդովան:
1997 թվականից համակարգից դուրս եկան Վրաստանն ու Թուրքմենստանը, իսկ Ուզբեկստանն ու Ուկրաինան համագործակցում են Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցության շրջանակներում։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հոկտեմբերի 19-25 | Ռազմ.info
Pingback: Մեկնարկել է ԱՊՀ ՀՕՊ համակարգի զորավարժությունը, մասնակցում է նաև Հայաստանը | Ռազմ.info
Pingback: Հայաստանը մասնակցում է ԱՊՀ միավորված ՀՕՊ համակարգի զորավարժությանը | Ռազմ.info
Pingback: ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի զորավարժության մասնակիցներն արդեն «Աշուլուկ» զորավարժարանում են | Ռազմ.info
Pingback: ԱՊՀ ՀՕՊ զորավարժության մասնակիցներն անցել են մարտական հերթապահության | Ռազմ.info