Հայաստանը մասնակցել է ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգի զորավարժությանը • Սեյրան Օհանյանն այցելել է բանակային կորպուսներ, առաջնագիծ • ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր։
• Հոկտեմբերի 21-ի առավոտյան ԱՊՀ անդամ 7 պետությունների զինված ուժերի ավելի քան 80 ինքնաթիռ ու ուղղաթիռ օդ էին բարձրացել ՌԴ ռմբակոծիչներին «որսալու» համար։ ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգում մեկնարկել էր խոշոր զորավարժություն, որին մասնակցել է նաև Հայաստանը և ՀՀ-ում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազան:
• Հոկտեմբերի 19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել է երրորդ բանակային զորամիավորման ենթակա սահմանամերձ զորամասերից մեկը, բարձրացել սահմանագոտում տեղակայված մարտական հենակետեր, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը:
• Հոկտեմբերի 21-ին Սեյրան Օհանյանն այցելել է նաև զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի ենթակայության մի շարք զորամասեր: Ուշադրության կենտրոնում են եղել զինվորական ստորաբաժանումներում օժանդակ կառույցների` ճաշարանների, բուժկետերի, պահակատների և նմանաբնույթ նոր շինությունների կառուցման ու նորոգման աշխատանքները:
• Հոկտեմբերի 24-ին պաշտպանության նախարարը շարունակել է շաբաթվա սկզբից մեկնարկած այցերն ու եղել 4-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում: Սեյրան Օհանյանն այցելել է զրահատեխնիկայի նորոգման բազա, զրահատանկային տեխնիկայի պահպանման պահեստներ, ստուգել է նախորդ ցուցումների կատարման ընթացքը։ Ներկա է եղել ավտոհավաքակայանի բացման արարողությանը:
• Հոկտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, հայ-ռուսական երկկողմ հարաբերություներին` այդ թվում նաև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:
• Հոկտեմբերի 16-ին Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հունաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը: Քննարկվել են Հունաստանի նախագահի Հայաստան այցի արդյունքները:
• Հոկտեմբերի 17-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին: ննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև հարաբերությունները, պաշտպանության նախարարությունների միջև առկա գործակցության ակտիվացումը: Կարևորվել է նաև միջգերատեսչական շարունակական համագործակցության խորացումը, փոխայցելությունների իրականացումը:
• Հոկտեմբերի 24-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում բացվել է ազատամարտիկ, ռազմական գործիչ Շահեն Մեղրյանի հուշարձանը: Արցախի պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Շահեն Մեղրյանը հետմահու արժանացրել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը: Նրա որդուն փոխանցել է«Ոսկե արծիվ» շքանշանը:
Ռազմաշաբաթը նաև`