Վրաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են Վրաստանին տրված փաթեթի իրագործման հարցերը

Հոկտեմբերի 20-ին ՆԱՏՕ-ի շտաբում քննարկվել է Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության փաթեթը, որը Հյուսիսատլանտյան Դաշինքը Ուելսում կայացած գագաթաժողովի ժամանակ տվեց Վրաստանին։

ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը Բրյուսելում

ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը Բրյուսելում

28+1 ձևաչափով հանդիպմանը Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլին Դաշինքի ներկայացուցիչներին ծանոթացրել է տրված փաթեթին, որի շուրջ աշխատել են Վրաստանի պաշտպանության նախարարությունն ու ՆԱՏՕ-ի միջազգային ծառայությունը։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները ամբողջովին հաստատել են վրաստանյան կողմի առաջարկություններն ու պատրաստակամություն հայտնել փաթեթի իրականացման շուրջ առավելագույն համագործակցության համար։
Հանդիպմանը նշվել է նաև, որ փաթեթի կետերի իրագործումը կարագացնի Վրաստանի հնարավոր ներգարվվումը ՆԱՏՕ։

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, մասնավորապես Ռուսաստանի և Աբխազիայի միջև համագործակցությունը։

Վերջին օրերին Ռուսաստանն անհանգստացած է Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությամբ և բազմիցս հայտարարել է, թե «այդպիսի գործընթացները կարող են կովկասյան տարածաշրջանում վտանգ դառնալ հավասարակշռության պահպանման համար»։ Իր հերթին Վրաստանում տարածաշրջանի համար «ամենամեծ» սպառնալիք համարում են Ռուսաստանին։

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան էլ ներկայացնելով Վրաստանին տրված փաթեթը՝ նշել էր, թե Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության փաթեթը ենթադրում է ոչ միայն համատեղ ուսումնական բազայի, այլ նաև ռազմական դպրոցի հիմնադրում, որտեղ պատրաստություն կստանան տարբեր երկրներից զինծառայողներ։ Իսկ ՆԱՏՕ-ի փաթեթի կետերի իրականացմանը հետևելու են հատուկ մասնագետներ, ովքեր աշխատելու են Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում։

Իրականում խոսքը վերաբերում էր ոչ թե ՆԱՏՕ-ի բազա ստեղծելուն, այլ ընդամենը ՆԱՏՕ-ն ֆինանասապես և մասնագետների միջոցով աջակցելու է Վրաստանի պաշտպանության նախարարությանը ուսումնական կենտրոն ստեղծելու հարցում։
Թե ինչպիսին կլինեն Ռուսաստանի պատասխան քայլերը ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությանը, մի շարք ռուսաստանցի փորձագետներ ենթադրում են, որ Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ՌԴ ռազմաբազաները կարող են ուժեղացվել նույն կերպ, ինչպես անում է ՆԱՏՕ-ն Եվրոպայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *