ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի զորավարժության մասնակիցներն արդեն «Աշուլուկ» զորավարժարանում են

ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի մասնակից պետությունների զորամիավորումներն ու ստորաբաժանումներն այսօր եղել են Աստրախանի շրջանի «Աշուլուկ» զորավարժարանում՝ մասնակցելու «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժությանը, որի ակտիվ փուլը կանցկացվի սեպտեմբերի 7-ից 10-ը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ս-300ՊՍ ՀՕՊ համակարգ. ՀՀ զինված ուժեր

Ս-300ՊՍ ՀՕՊ համակարգ. ՀՀ զինված ուժեր

«Մարտական համագործակցություն-2015»-ին մասնկացում են Հայաստանի, ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, իսկ ԱՊՀ մյուս երկրները զորավարժություններում ընդգրկված են որպես դիտորդ։

Զորավարժությանը ներառվել են Ս-300 և Ս-400 զենթիահրթիռային համակարգեր,  մարտական ավիացիա, այդ թվում՝ ՄիԳ-29, Սու-27, Սու-30, ՄիԳ-31 կործանիչներ, Սու-24, Սու-34, Տու-22Մ3 ռմբակոծիչներ, Սու-25 գրոհիչներ։

Ընդհանուր առմամբ, զորավարժությանը ներգրավված է մասնակից պետությունների զինված ուժերի մոտ 20 զորամաս, որոնք արդեն բերվել են լրիվ մարտական պատրաստության աստիճանի:

Հիշեցնենք, որ «Մարտական համագործակցություն-2015» զորավարժության նախնական փուլը սկսվել է դեռևս օգոստոսի կեսերին:

Ավելացնենք, որ ԱՊՀ երկրների միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի զորավարժություններ անցկացվել են նաև նախկինում: Մասնավորապես 2014 թվականին նույնպես Հայաստանը մասնակցել է զորավարժությանը, իսկ 2013թ-ին ՀՀ ներկայացուցիչները վարժանքներին հետևել են որպես դիտորդ։

Նշենք, որ ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգը ստեղծվել է 1995 թվականին ԱՊՀ մի քանի պետությունների կնքած պայմանագրով: Նպատակը մասնակից երկրների օդային տարածքի կոլեկտիվ պաշտպանությունն ապահովելն է: Ներկայում համակարգի մաս են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը, որոնք միաժամանակ նաև ՀԱՊԿ անդամ 6 պետություններն են:

ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգը բաղկացած է ավելի քան 80 բաղադրիչից, որի մեջ մտնում են 21 ինքնաթիռ, 41 միավոր զենիթահրթիռային համալիր, 21 միավոր ռադար և ռադիոէլեկտրոնային պայքարի 2 առանձին գումարտակ: Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես ԱՊՀ անդամ պետություների միացյալ ՀՕՊ համակարգի կազմում է։

3 responses to “ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի զորավարժության մասնակիցներն արդեն «Աշուլուկ» զորավարժարանում են

  1. Pingback: Հայաստանի մասնակցությամբ մեկնարկել է ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի զորավարժությունը | Ռազմ.info

  2. Pingback: Սեյրան Օհանյանը ներկա է եղել «Մարտական ընկերակցություն 2015» զորավարժության ակտիվ փուլին | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 7 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *