Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում, Կառավարության պայմանական նիստ է հրավիրել: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
Սերժ Սարգսյանը նիստի ընթացքում ընգծել է իրականացվող զորավարժությունների կարևորությունը՝ ՀՀ ԶՈւ ուսոցողական և ստուգողական գործընթացներում:
«Վերջնական նպատակն է՝ պատրաստ լինել իրական իրադարձությունների ծավալման պարագայում ամենաարդյունավետ միջոցներ ձեռնարկելուն՝ երկրի տարածքային ամբողջականության և անվտանգության նկատմամբ ծառացած սպառնալիքը վերացնելու համար»,— շեշտել է Սերժ Սարգսյանը։
Նախագահ Սարգսյանը խոսել է նաև անցկացվող միջոցառումներից հետո դրանց արդյունքների ամփոփման և համապատասխան փաստաթղթերի կազմման անհրաժեշտության մասին, որոնցով կգնահատվի զորավարժությանը մասնակից ստորաբաժանումների և ղեկավարների աշխատանքը, կկազմվեն թերությունների վերացման պլաններ։
Նիստի ընթացքում զեկուցել են Կառավարության անդամները, որից հետո նրանց հանձնարարականներ են տրվել:
Pingback: «Շանթ-2015» զորավարժություն. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 4 | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 7 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info