[Լրացված] Ադրբեջանը մարտական կորուստ ունի սահմանագծում

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Ադրբեջանի Մռավի շրջանում հայկական գնդակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 19 ամյա Սամիր Դադաշ օղլու Օրուջով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Հագգին.ազ» լրատվակայքը։

Սեպտեմբերի 4-ին սպանված զինծառայող Սամիր Դադաշ օղլու Օրուջևը

Սեպտեմբերի 4-ին սպանված զինծառայող Սամիր Դադաշ օղլու Օրուջևը

Սպանվածը Զարդաբի շրջանի Մահհուսեյին գյուղից էր և 27 օրից զորացրվելու էր։

Նշենք, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է։ Գնդակոծվում են մասնավորապես Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը։

Լրացում. Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է վերոնշյալ տեղեկությանը և հերքել Օրուջովի՝ հայկական գնդակից սպանվելու հանգամանքը։ Վերջինս, ըստ ՊՆ մամուլի ծառայության, վիրավորվել է սեպտեմբերի 3-ին՝ զենքից օգտվելու կանոնների խախտման հետևանքով, ինչից էլ մահացել է։

Հիշեցնենք, որ 2014-ի օգոստոսյան իրադարձությունների ժամանակ ևս Ադրբեջանի ՊՆ-ն իրենց մի քանի սպանվածների մահվան պատճառը նշել էր որպես զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանք, այնինչ, հուղարկավորության տեսանյութերից հստակ երևում էր, որ զինծառայողներին թաղում են որպես շեհիդի՝ «հայրենիքի համար նահատակվածի»՝ վանկարկելով վրեժխնդրական կարգախոսներ Հայաստանի հասցեին։

Որպես Սամիր Օրուջևի հուղարկավորությունը ներկայացվող լուսանկար

Որպես Սամիր Օրուջևի հուղարկավորությունը ներկայացվող լուսանկար

2 responses to “[Լրացված] Ադրբեջանը մարտական կորուստ ունի սահմանագծում

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 30 օգոստոսի – սեպտեմբերի 5, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *