«Շանթ-2015» զորավարժություն. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 4

Սեպտեմբերի 3-ին Հայաստանում մեկնարկել են «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որը ղեկավարում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Զորավարժությունների վերաբերյալ ՀՀ ՊՆ-ում մամուլի ասուլիս է տվել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ 14։21-14։50 դրությամբ ասուլիս է տվել ԳՇ պետի տեղակալ Մովսես Հակոբյանը։ 20։04-ից Հանրապետության հրապարակում մեկնարկում է զորավարժության ևս մեկ միջոցառում՝ տարհանման ավտոշարասյան կազմում։ Հրապարակից հաղորդում է Ռազմինֆոյի թղթակից Գարիկ Հարությունյանը։

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը


Հանրապետության հրապարակում մեկնարկում է «Շանթ-2015» զորավարժությունների միջոցառումներից ևս մեկը՝ տարհանման30 ավտոբուսներից կազմված ավտոշարասյան կազմումը։

Էրեբունի ԲԿ-ի տնօրենն ու ՀԱՊԿ ներկայացուցիչը

Էրեբունի ԲԿ-ի տնօրենն ու ՀԱՊԿ ներկայացուցիչը

ՀՀ ԶՈւ ներկայացուցիչը ստուգում է բժշկական պարագանքերը

ՀՀ ԶՈւ ներկայացուցիչը ստուգում է բժշկական պարագաները

Էրեբունի ԲԿ-ում խաղաչկվել է պատերազմական իրավիճակում հիվանդանոցային պատրաստության սցենարը

Էրեբունի ԲԿ-ում խաղարկվել է պատերազմական իրավիճակում հիվանդանոցային պատրաստության սցենարը


Ավելի վաղ հայտնել էինք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում զորավարժության շրջանակներում հավելյալ մահճակալներ են տեղադրվել։ Խաղարկվել է պատերազմական իրավիճակում հիվանդանոցային պատրաստության սցենարը։ Իրականացվող միջոցառմանը, ըստ հայաստանյան Արմենպրես լրատվական գործակալության, մասնակցել է նաև ՀԱՊԿ քարտուղարության վարչության պետի տեղակալ Վալերի Կոլչինը։ Վերջինս նշել է. «Հայաստանը ՀԱՊԿ անդամ առաջին պետություններից է, որ նման զորավարժություն է իրականացնում։ Ուստի զորավարժությունների փորձը կարող է անգնահատելի լինել ՀԱՊԿ-ի շրջանակներում այն կիրառելու համար»։

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը դիտորդի կարգավիճակով մասնակցելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու նպատակով սեպտեմբերի 2-ին Հայաստան է ժամանել ՀԱՊԿ քարտուղարության և Կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խումբը,  որի կազմում է նաև կազմակերպության քարտուղարության վարչության պետի տեղակալ Վալերի Կոլչինը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում, Կառավարության պայմանական նիստ է հրավիրել:

«[Զորավարժության] Վերջնական նպատակն է՝ պատրաստ լինել իրական իրադարձությունների ծավալման պարագայում ամենաարդյունավետ միջոցներ ձեռնարկելուն՝ երկրի տարածքային ամբողջականության և անվտանգության նկատմամբ ծառացած սպառնալիքը վերացնելու համար»,— շեշտել է Սերժ Սարգսյանը։


Զորավարժության բացառիկությունն այն է, որ սցենարով նախատեսված է, որ Հայաստանի շուրջը՝ տարածաշրջանում, լարված իրավիակ է, և փաստացի հենց նման իրավիճակ է Իրաքում, Սիրիայում, Թուրքիայում PKK-ի հետ բախումներ են, լարված է Ռուսաստան-Ուկրաինա սահմանում, Ադրբեջանը մեծացնում է Հայաստանի հետ սահմանի լարվածությունը և այլն։

Զորավարժությունը ղեկավարում է նախագահը։ Նրա տեղակալներն են՝ անվտանգության գծով՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, տնտեսական գծով՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, տարածքային կառավարման՝ ՏԿԱԻ նախարարը Արմեն Երիցյանը։

Զորավարժության սցենարով խաղարկվում է նաև ԱԳՆ գործունեությունը, թե ինչ միջոցառումներ է անում ԱԳՆ-ն, որպեսզի նվազեցնի լարվածությունը։ Արտգործնախարարության առջև խնդիր է դրված, թե ինչ պիտի անի, եթե ՀԱՊԿ գործընկերը (ոչ Ռուսաստանը) չկատարի իր պարտականությունները։

Ըստ զորավարժության սցենարի՝ զինված ուժերն ունեն 65 օրվա պահուստ բոլոր նյութական միջոցների համար, որոշ նյութական միջոցների համար՝ ավելի շատ (Հատուկ նշվում է, որ դա սցենարով նախատեսված պայմանն է, ոչ թե պահուստի իրական վիճակը)։

Խոսելով սահմանում լարվածության մասին՝ Մովսես Հակոբյանը նշել է, որ վերջին երկու տարիներին լարվածությունն աճում է։ Դեռևս ռազմական դրություն չի, բերված է բարձր պատրաստության աստիճանի։ Մովսես Հակոբյանը զորավարժության սցենարով ներմուծական խմբի ղեկավարն է։

Զորավարժության նպատականներն են՝
• ստուգել պետության պատրաստությունը պատերազմի վերսկսման դեպքում,
• մարզել ղեկավարմ կազմին,
• ստուգել տնտեսության հնարավորությունը՝ երկիրը ռազմական դրության բերելու ժամանակ,
• ստուգել պետության պահուստները ռազմական դրության ժամանակ և պետության հնարավորութունները։

Դեռևս կառավարության նիստը շարունակվում է։ Կառավարության որոշումը կհրապարակվի ավելի ուշ։

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ի ԱԱԽ նիստում լսել է զեկուցողների՝ արտգործնախարարության և մի շարք գերատեսչությունների զեկույցները։

Նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է լրիվ մարտական պատաստության բերել երկրի զինված ուժերը։

Զորավարժությունը հաստատվել է 2014 նոյեմբերին՝ ՀՀ նախագահի կողմից։ Ընդգրկում է պետական մարմինները և բանակային կորպուսներից մեկը։ Զորավարժության առաջին փուլում ընդգրկվել են պետական կառավարման բոլոր մարմինները, որոնք ունեն զորահավաքային պատրաստության խնդիրներ։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ՊՆ տեղեկատվական կենտրոնում ասուլիս է տալիս զորավարժությունների վերաբերյալ։

Ժամը 11-ին Արտաշատի քաղաքային հիվանդանոցում տեղադրվել է 50 լրացուցիչ մահճակալ՝ տարհանման գործողությունների նախապատրաստման աշխատանքների շրջանակում։

Ժամը 9-ին զորավարժության շրջանակներում ամբողջությամբ տարհանվել է Մատենադարանի աշխատակազմն ու ունեցվածքը։

Ռազմական դրության հետ կապված՝ ՀՀ կապի կառավարման համակարգի որոշ հատվածներ անցել են ՀՀ ԶՈւ ղեկավարման տակ։

Այս պահին անցկացվում է ՀՀ կառավարության նիստ։ Այն ղեկավարում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Սեպտեմբերի 4-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում զորավարժության շրջանակներում հավելյալ մահճակալներ են տեղադրվել, որտեղ, ըստ սցենարի, պիտի տեղավորվեն տարհանված քաղաքացիները։

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10-ին, «Շանթ-2015» ռազմավարական զորավարժությունների շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվել է տարհանում։

One response to “«Շանթ-2015» զորավարժություն. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 4

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 7 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *