Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 6-12

Քարվաճառում ադրբեջանցի դիվերսանտներ են ձերբակալվել: Զոհ` ՊԲ-ում: Ադրբեջանցի դիվերսանտին ոչնչացնելու ժամանակ հայ սպա է զոհվել: Հակառակորդը կրակել է սահմանամերձ Չինարիի ուղղությամբ: Սեյրան Օհանյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի: 

Նախարարն ու դիրքապահը

Նախարարն ու դիրքապահը

Քարվաճառի հատվածում հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամներից ոմանք ձերբակալված են, իսկ մյուսները դիմել են փախուստի:

Եղեգնաձոր քաղաքում կայացած զորահանդեսի ժամանակ, որը նվիրված էր 4-րդ բանակային կորպուսի հիմնադրման 17 ամյակին, Սեյրան Օհանյանը հայտնել է, որ հուլիսի 11-ին  Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`մայոր Սարգիս Աբրահամյանը և վիրավորվել է մի կին:

Հուլիսի 11-ին ժամը 15:00-ի սահմաններում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակից զոհվել է զինծառայող, 1994 թվականին ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը:

ուլիսի 9-ին՝ երեկոյան 21։30-ից 01։00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրկին կրակել է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ։  Չինարիի գյուղապետ Սամվել Սողոյանի  խոսքերով՝ կրակոցների հետևանքով վիրավորներ և զոհեր չկան, գյուղին հերթական անգամ նյութական վնաս է հասցվել։

Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերում ու մարտական հենակետերում: Նախարարը տեղում ծանոթացել է հենակետերում դիրքապահների ծառայության պայմաններին, հետևել զորամասերում ընթացող կապիտալ շինարարական աշխատանքներին:

ՀՀ ԶՈւ պատվիրակությունը ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ հուլիսի 7-ից մեկնել է Բելառուս։ Հունիսի 9-ին էլ հայկական կողմը հանդիպել է Բելառուսի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Յուրի Ժադոբինի հետ։  Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը ներկա է եղել Ռազմական տեխնիկայի և սպառազինության MILEX-2014 միջազգային 7-րդ ցուցահանդեսի բացմանը։

Հուլիսի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օդադեսանտային փրկարարական ջոկատը ՊՆ զորամասերից մեկի օդանավակայանում անցկացրել է հերթական գործնական պարապմունքը: 

Հուլիսի 9-ը հատուկ նշանակության խմբի հետախույզ Արշակ Սարուխանյանի զոհվելու օրն է: Ռազմինֆոյի պատմությունը հետքախույզի մասին այստեղ:

Արշակ Սարուխանյանը

Արշակ Սարուխանյանը

-«Ճանաչենք մեր հերոսներին» սոցիալական հոլովակների շարքը վերջերս մեծ արձագանք գտավ համացանցում։ Ռազմինֆոն զրուցել է հոլովակների հեղինակ «Աշխարհազոր» ՀԿ-ի նախագահ Րաֆֆի Գևորգյանի հետ։ Ծանոթացեք հոլովակներին ու դրանց ստեղծման պատմությանն այստեղ:  

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *