Եղեգնաձոր քաղաքում կայացած զորահանդեսի ժամանակ, որը նվիրված էր 4-րդ բանակային կորպուսի հիմնադրման 17 ամյակին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել է՝ երեկ՝ հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի:
Բացի այդ, նախարարի խոսքերով՝ փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը: Հայտնի է նաև, որ վիրավորվել է մի կին` 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քարվաճառի ուղղությամբ կանխվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Խմբի մի մասը ձերբակալվել է, մյուսներին հաջողվել է դիմել փախուստի։ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել էր Քարվաճառում վնասազերծված դիվերսիոն խմբի անդամներին պատկանող լրակազմի և զինամթերքի, ինչպես նաև դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի լուսանկարները։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 6-12 | Ռազմ.info
Pingback: Դիվերսիան չեզոքացնելու ժամանակ վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է` դրական նախանշաններով. ՀՀ ՊՆ | Ռազմ.info
Pingback: Սեյրան Օհանյանն այցելել է հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ վիրավորված կնոջը | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի հուլիսին. Ռազմինֆո | Ռազմ.info