ՀՀ ԶՈւ պատվիրակությունը մասնակցում է MILEX-2014 ռազմական ցուցահանդեսին (վիդեո)

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատվիրակությունը ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ հուլիսի 7-ից մեկնել է Բելառուս։

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Բելառուսում

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Բելառուսում

Այս մասին հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հուլիսի 8-ին Բելառուսի պաշտպանության նախարարությունում կայացել է հայաստանյան պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը, որից հետո կայացել են մի շարք հանդիպումներ։

Նույն օրը Հայաստանի պատվիրակություն այցելել է հատուկ նշանակության 5-րդ առանձին բրիգադ, որտեղ ծանոթացել է զորամիավորման կառուցվածքին ու առաջադրանքներին, մարտական պատրաստությանը, կենցաղային պայմաններին։

Հունիսի 9-ին էլ հայկական կողմը հանդիպել է Բելառուսի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Յուրի Ժադոբինի հետ։ Հանդիպման ավարտին Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը ներկա է եղել Ռազմական տեխնիկայի և սպառազինության MILEX-2014 միջազգային 7-րդ ցուցահանդեսի բացմանը։

Ռազմական տեխնիկայի և սպառազինության MILEX-2014 միջազգային 7-րդ ցուցահանդեսին այս տարի մասնակցում է ավելի քան 140 մասնակից մի շարք երկրներից։ Իրենց սպառազինությունն են ցուցադրելու Իտալիան, Չինաստանը, Ռուսաստանը և այլ երկրներ։

Ցուցահանդեսին հյուրընկալվել են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և մի շարք բարձրաստիճան հյուրեր տարբեր երկրներից։

Նշենք, որ նախորդ՝ MILEX-2011 ցուցահանդեսին մասնակցել էր 149 մասնակից 5 երկրից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *